«Ո՞վ ա տեղյակ եղել այդ 10 օրվա պայմանի մասին». ադրբեջանցիները Շուռնուխ գյուղի բնակիչներին մեկ օր են տվել տները ազատելու համար (ՎԻԴԵՈ)
29.12.2020,
18:53
«Ո՞վ ա տեղյակ եղել այդ 10 օրվա պայմանի մասին». ադրբեջանցիները Շուռնուխ գյուղի բնակիչներին մեկ օր են տվել տները ազատելու համար. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում լարված իրավիճակ է, բնակիչները փակել են Գորիս–Կապան մայրուղին և ուզում են հասկանալ, թե ինչ հիմքով են Ադրբեջանի ներկայացուցիչները պահանջում, որպեսզի իրենք լքեն իրենց տները։
Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը Facebook–յան իր էջում նշել է, որ ադրբեջանցիների ներկայացուցիչը եկել է գյուղ և ասել, որ 10 օր առաջ հայտարարվել է, որպեսզի բնակիչները լքեն իրենց տները` պարզաբանելով, որ խոսքը 12 տների մասին է։
«Ոչ ոք էտ մասին տեղեկացված չէր։ Ո՞վ էր իմանում դրա մասին, հիմա ճանապարհը փակ է։ Թող մեզ ասեն` ով ա տեղյակ եղել այդ 10 օրվա պայմանի մասին ու չի տեղեկացրել ժողովրդին», – նշել է նա։
Հակոբյանը կոչ է արել օգնել գյուղի բնակիչներին պաշտպանել մեր հողն ու ջուրը։
Ինչպես հաղորդում է tert.am–ը, հղում անելով Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին, Շուռնուխ գյուղի բնակիչներին են մոտեցել ադրբեջանցիները և ժամանակ են տվել մինչև վաղն առավոտ տներն ազատել։
«Երբ բնակիչները հարց են բարձրացրել՝ դա բավականին կարճ ժամանակ է, այդ ունեցվածքը տեղափոխելու համար, արդբեջանցիները պնդել են, որ ՀՀ իշխանությունները 10 օր առաջ տեղյակ են եղել, որ այսօր ազատած պետք է լինեն տները, բայց փաստացի մեզ՝ համայնքային իշխանություններին և առհասարակ գյուղի բնակիչներին ոչ ոք չի զգուշացրել, որ տասն օր հետո պետք է այդ տներն ազատվի», – ասել է նա։
Հովսեփյանը նշել է, որ այս պահին բնակիչները փակել են Գորիս-Կապան Մ2 մայրուղին:
Հրատարակության հաղորդմամբ, փոխքաղաքապետը նշել է, որ «Նիկոլ Փաշինյանի գծած սահմանագծով գյուղը բաժանվել է 2 մասի և մի մասն անցնում է ադրբեջանցիներին»։–0–