«Ով Շուշիի մարտերին չի մասնակցել կամ փախել ա, իրավունք չունի ասել, որ պետք է Շուշին հետ բերել». Հայկ Սարգսյան (ՎԻԴԵՈ)

25.08.2021, 13:36
Նրա խոսքով, եթե այնտեղ չեք կանգնել, և ոչ էլ ձեր որդուն եք այնտեղ ուղարկել, իսկ այսօր էլ դուք ստատուսներ եք գրում, որ այն պետք է վերադարձվի՞,ՎԻԴԵՈ
«Ով Շուշիի մարտերին չի մասնակցել կամ փախել ա, իրավունք չունի ասել, որ պետք է Շուշին հետ բերել». Հայկ Սարգսյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Իշխանամետ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը (հայտնի է որպես «շիշ բռնող», խմբ.) խորհրդարանի նիստին ասաց, որ նրանք, ովքեր չեն մասնակցել Շուշի քաղաքի պաշտպանությանը, իրավունք չունեն խոսել Շուշիի վերադարձի մասին:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ նրանք, ովքեր չեն մասնակցել Շուշիի մարտերին, փախել են կամ չեն մասնակցել նրա պաշտպանությանը, իրավունք չունեն ասելու, որ Շուշին պետք է վերադարձվի: Ու՞մ հետ եք վերադառնալու: Եթե այնտեղ չեք կանգնել, և ոչ էլ ձեր որդուն եք այնտեղ ուղարկել, իսկ այսօր էլ դուք ստատուսներ եք գրում, որ այն պետք է վերադարձվի՞», - ասաց նա:

Ավելի վաղ խորհրդարանում, Սարգսյանի ելույթի ժամանակ, բախում տեղի ունեցավ իշխանամետ և ընդդիմադիր պատգամավորների միջև, ովքեր սկսեցին շշեր նետել միմյանց վրա:

Загружается новость ... "Лево"

Իրավիճակը հրահրեց Սարգսյանի այն հայտարարությունը, որ Հայաստանի պաշտպանության բոլոր այն նախարարները, որոնց ժամանակ մարդիկ գումարով կամ «զանգով» ազատվել են զինվորական ծառայությունից, հայրենիքի դավաճաններ են:

Այս հայտարարությունից հետո «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շիշը նետեց Սարգսյանի վրա: Նիստը հետաձգվեց մինչև կեսօր:

2020 թ. նոյեմբերին, Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից մի քանի օր անց, Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շուշին անվանեց «դժբախտ, դժգույն քաղաք» և հետաքրքրվեց ՝ արդյո՞ք նման Շուշին անհրաժեշտ է:–0–