552.46
6.5
486.28
+3
Եղանակը Երևանում
Հայ

«Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր». Փաշինյանը պարզաբանել է Շուշիի մասին արտահայտությունը (ՎԻԴԵՈ)

17:28
16 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ պատգամավորների հարցերին պատասխանելիս խոսել է Շուշիի մասին և հարց հնչեցրել, թե ինչ է արվել Շուշի քաղաքի համար վերջին 30 տարինրեի ընթացքում:

Загружается новость ... "Лево"
 

«Ասում են «Շուշին ծախել են»: Ո՞վ է ծախել Շուշին: Շուշին եթե ծախել են, ծախել են վերջին 30 տարվա ըթնացքում: Որովհետև Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր: Մեզ պե՞տք էր Շուշին: Բա եթե պետք էր, ինչո՞ւ էր այդ վիճակում: Ասում են՝ ինչու Արցախի նախագահն իր երդմնակալությունը Շուշիում արել: Պատկերացրեք, ամբողջ քաղաքական էլիտան 30 տարի համարել է, որ Շուշին ԼՂ քաղաք է, և Արցախի նախագահն այնտեղ իրավունք չունի միջոցառում անելու: Այդտեղ է հանձնվել Շուշին: Եթե ուղտին նստած կուզեկուզ եք ման գալու, էդ ուղտը ձեր ինչի՞ն է պետք, ժողովուրդ: Ի՞նչ ներդրում է արվել Շուշիում: Վերջին տարիներին մի քանի նվիրյալ գործարարներ այնտեղ նեդրում են արել և դա է եղել»,- հայտնել է վարչապետը արտահերթ ԱԺ նիստի ընթացքում, որն անցկացվում է «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ: 



Փաշինյանը նաև անդրադարձել է Ադրբեջանին Արցախի տարածքներին հանձնման թեմային:

«Այդ տարածքները հոկտեմբերին չեն հանձնվել, այդ 30 տարիներին են հանձնվել, երբ որ այնտեղ մոլախոտ է աճել»,- նշել է նա:

Քիչ առաջ, սակայն, վարչապետն իր Facebook-յան էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ պարզաբանելով Շուշիի մասին իր խոսքերը և տարընթերցումներից ուսափելու նպատակով:

«Ինձ համար ակնհայտ է, որ 1994 թվականից ի վեր, մենք ցավոք, Շուշիի համար չենք հասցրել անել այն ամենը, ինչ կարող էինք անել: Եղել են նվիրյալ գործարարներ, ովքեր շատ էական եւ կարեւոր ներդրումներ են արել: Եղել են նաեւ պետական ներդրումներ, բայց մեծ հաշվով Շուշին չկարողացանք դարձնել այնպիսին, ինչին ինքը արժանի էր: Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքների բերումով:

Հենց սա նկատի ունեի՝ ԱԺ ամբիոնից այդ թեմայի մասին խոսելիս»,- նշել է վարչապետը: -0-


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:42
26 Նոյեմբերի 2021
«Ցավոք սրտի, միջադեպեր կան, առանց զոհերի դեռ չի լինում» Պուտինը՝ ղարաբաղյան հարցի մասին. (ՎԻԴԵՈ)
Պուտինն Ալիևի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԼՂ կարգավորման հարցին՝ նշելով խնդիրների առկայությունը.ՎԻԴԵՈ
16:00
23 Նոյեմբերի 2021
21–ամյա արցախցին մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
21–ամյա արցախցին մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
17:08
22 Նոյեմբերի 2021
Հոկտեմբերի 14–ին դադարեցված որոնողական աշխատանքները վերսկսվել են.Վարանդայում մեկ աճյուն է հայտնաբերվել
Հոկտեմբերի 14–ին դադարեցված որոնողական աշխատանքները վերսկսվել են.Վարանդայում մեկ աճյուն է հայտնաբերվել
21:39
20 Նոյեմբերի 2021
Ադրբեջանում 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել.այն զգացվել է նաև Արցախում
Ադրբեջանում 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել.այն զգացվել է նաև Արցախում
14:36
17 Նոյեմբերի 2021
Զաս. Արցախում` հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում, լարվածությունը պահպանվում է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Արցախի շփման գծում լարվածությունը պահպանվում է
20:10
15 Նոյեմբերի 2021
Միրզոյանը կալանավոված կամ ձերբակալված չէ. Արցախի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտ–Շուշի–Բերձոր ճանապարհին նռնակ նետած տղամարդուն
Միրզոյանը կալանավոված կամ ձերբակալված չէ. Արցախի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտ–Շուշի–Բերձոր ճանապարհին նռնակ նետած տղամարդուն
20:26
13 Նոյեմբերի 2021
Ստեփանակերտ–Շուշի–Բերձոր ճանապարհին նռնակ նետած Ստփանակերտի բնակիչը գտնվում է Արցախի ՔԿ–ում
Ստեփանակերտ–Շուշի–Բերձոր ճանապարհին նռնակ նետած Ստփանակերտի բնակիչը գտնվում է Արցախի ՔԿ–ում
12:22
13 Նոյեմբերի 2021
Ստեփանակերտ–Բերձոր ճանապարհի անցակետի մոտ պայթուցիկ են նետել. Արցախի ԱԱԾ–ն մանրամասներ է ներկայացնում (ՎԻԴԵՈ)
Ստեփանակերտ–Բերձոր ճանապարհի անցակետի մոտ պայթուցիկ են նետել. Արցախի ԱԱԾ–ն մանրամասներ է ներկայացնում.ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
20:50
12 Նոյեմբերի 2021
Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալու՞մ. ՀՀ փոխվարչապետը պատասխանել է Ադրբեջանի վարչապետի պրովոկացիոն հայտարարությանը
Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալու՞մ. ՀՀ փոխվարչապետը պատասխանել է Ադրբեջանի վարչապետի պրովոկացիոն հայտարարությանը
12:53
12 Նոյեմբերի 2021
Ադրբեջանցիները Տիգրանակերտի արքայական աղբյուրների պուրակը վերածել են խորովածանոցի (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցիները Տիգրանակերտի արքայական աղբյուրների պուրակը վերածել են խորովածանոցի.ՎԻԴԵՈ
10:58
09 Նոյեմբերի 2021
12 դիրք անցել է թշնամու հսկողության տակ, զինծառայողներ են գերեվարվել. Հին Թաղերում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է
12 դիրք անցել է թշնամու հսկողության տակ, զինծառայողներ են գերեվարվել. Հին Թաղերում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է
10:45
09 Նոյեմբերի 2021
Ադրբեջանցի զինծառայողն անցել է «Շուշիի տակ» կոչվող տեղանք. Արցախի ՔԿ–ն մանրամասներ է ներկայացնում (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի զինծառայողն անցել է «Շուշիի տակ» կոչվող տեղանք. Արցախի ՔԿ–ն մանրամասներ է ներկայացնում.ՖՈՏՈ