Օտարերկրյա օդաչուներ, չարտոնված թռիչքուղի ու վայրէջք. ՔԱԿ–ը` հայկական Boeing–ի առևանգման մասին
23.02.2021,
16:08
Օտարերկրյա օդաչուներ, չարտոնված թռիչքուղի ու վայրէջք. ՔԱԿ–ը` հայկական Boeing–ի առևանգման մասին

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանում է ներկայացրել մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ այն մասին, որ հայկական Boeing է առևանգվել։
Ավելի վաղ ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հայտնել էր, որ փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին: Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, և, ըստ պլանի պետք է վայրէջք կատարեր Երևանում: Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում: ՔԱԿ–ից հայտնել էին, որ կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին։
Քաղավիացիայի կոմիտեն մեկ օրվա մեջ երկրորդ պարզաբանումն է ներկայացրել միջադեպի կապակցությամբ։
«Հաշվի առնելով հանրության մոտ առաջացած մի շարք հարցերը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ նշված օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ: Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է: Չարտոնված թռիչքուղու և չարտոնված վայրէջքի վերաբերյալ Կոմիտեում ընթանում է քննություն: Ելնելով քննության շահերից՝ Կոմիտեն կտեղեկացնի վերջնական արդյունքների մասին, քննության ավարտից հետո», – նշվում է կոմիտեի Facebook–յան էջում:–0–