551.66
6.82
485.62
+28
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 33005 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Օրենքով կսահմանափակվի զվարճանքի և ժամանցի որոշ հաստատությունների գործունեությունը մայրաքաղաքում (ՎԻԴԵՈ)

15:11
30 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքով սեպտեմբերի 26-ից կսահմանափակվի զվարճանքիև ժամանցի որոշ օբյեկտների գործունեությունը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: 

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում սնկի պես աճող այդ հաստատությունները տասնամյակներ շարունակ քաղաքի բնակիչների համար իսկական գլխացավանք էին դարձել:

«Ուսումնասիրել ենք երկար տարիների ընթացքում բնակիչների բողոքները, նաև ուսումնասիրել ենք այդ բողոքների հիմքերը, և պարզվել է, որ շատ հաճախ մասնավորապես զվարճանքի օբյեկտները գիշերային ժամերին իրենց տեղակայումով, գտնվելով բազմաբնակարան շենքերի տակ, խաթարում են բնակիչների հանգիստը և շատ հաճախ նույնիսկ հանդիսանում քրեածին իրավիճակի պատճառ: Վաղուց հասունացել էր անհրաժեշտությունը՝ ընդունելու սահմանափակման ենթակա օբյեկտների մասին դրույթը և Ազգային ժողովը 2018թ. սեպտեմբերին ընդունեց սահմանափակման ենթակա օբյեկտներին վերաբերող օրենքը»,- նշում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը                                                                                           

Դիսկոտեկներ, կարաոկեներ, հեստապարային ակումբներ ու շոգեբաղնիքներ: Հիմնականում սրանք են այն օբյեկտները, որոնք ընդգրկված են սահմանափակման ենթակա հաստատությունների ցանկում:

«Բազմաբնակարան շենքերի տակ կամ դրանց տարածքում, պետական կամ տեղական ինքնակառավարաման մարմինների վարչական շենքերում, բժշկական, կրթական և պատմամշակութային հաստատություններում գտնվող զվարճանքի օբյեկտները օրենքի ուժով դուրս են գալիս տվյալ շինությունների տարածքներից»,-նշում է Հովիկ Սաֆարյանը:

Կեսգիշերն անց նման հաստատությունների գործունեությունը իրավախախտման բազմաթիվ դեպքերի պատճառ է դարձել: ՀՀ ոստիկանության տվյալներով՝ այս տարվա 9 ամսվա ընթացքում արձանագրվել է 563 իրավախախտում:

«Տարբեր դեպքեր են լինում, քանակն իհարկե մեծ է, որը բնակչության դժգոհությունն է առաջացնում: Լինում են և իրավախախտումներ, օրինակ, լռության կանոնների խախտմանն առնչվող, լինում են նաև հանցագործություններ. խուլիգանություններ, մարմնական վնասվածքներ նաև ծանր մարմնական վնասվածք: Այսինքն, նշված հատվածներում տնտեսվարողներն իրենց գործունեությունը ծավալելիս խախտումները և հանցագործությունները ծնող պայմաններ են ստեղծում»,- ասում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը:

«Գիշերային օբյեկտներ ենք այցելել և ինքներս համոզվել, որ այդ հաստատություններն աշխատում են օրենքի կոպիտ խախտումով. շատ հաճախ աշխատում են որպես ֆիզիկական անձ՝ չունենալով պետական գրանցում, հարկային օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով»,- ընդգծում է առևտրի և սպասարկումների վարչության պետը:

Օրենքի խստացմանը զուգահեռ՝ տնտեսվարողներին, ի դեպ, առաջարկվում է այդ վայրերում փոխել գործունեության տեսակը, որը չի խաթարի համակեցության կանոններն ու չի հակասի օրենքին: Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը ավագանու քննարկմանը կներկայացնի որոշման նախագիծ:

«Նաև հաշվի ենք առել տնտեսվարողների շահերը, որպեսզի տնտեսվարողները չզրկվեն նման գործունեություն ծավալելու իրենց իրավունքից. տրվում է հնարավորություն այդ գործունեությունը ծավալել որոշակի հեռավորության վրա: Մասնավորապես, մեր կողմից նախապատրաստվում է ավագանու որոշման նախագիծ, որով առաջարկվում է օբյեկտները տեղավորել 100մ հեռավորության վրա»,- նշում է Հովիկ Սաֆարյանը:

Հետևողական պայքարի ու օրենքի խստացման շնորհիվ որոշ օբյեկտներ արդեն իսկ փոխել գործունեության վայրը կամ դադարեցրել գործունեությունը։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:36
15 Հուլիսի 2020
ՀՀ ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական կողմից հատուկենտ կրակոցների մասին
ՀՀ ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական կողմից հատուկենտ կրակոցների մասին
18:02
15 Հուլիսի 2020
Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ վիճակում են գտնվում հայկական կողմի վիրավորները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․ ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ վիճակում են գտնվում հայկական կողմի վիրավորները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․ ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ․ ՎԻԴԵՈ
17:45
15 Հուլիսի 2020
ԱԱԾ-ն հրատապ հայտարարություն է տարածել (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ-ն հրատապ հայտարարություն է տարածել. ՎԻԴԵՈ
16:11
15 Հուլիսի 2020
Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար․ ՊՆ
Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար․ ՊՆ
15:22
15 Հուլիսի 2020
Ինչպես էր ադրբեջանական ԶՈՒ-ն հրետակոծում հայկական գյուղերը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանական հրետանին հարվածում հայկական գյուղերին. ՎԻԴԵՈ
14:31
15 Հուլիսի 2020
Նախագահի հրամանագրով Տավուշում հակառակորդի կրակոցից զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են
Նախագահի հրամանագրով Տավուշում հակառակորդի կրակոցից զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են
14:16
15 Հուլիսի 2020
Առանձին օրերի ժամանակավորապես փակ կլինի Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող թունելը (ՖՈՏՈ)
Առանձին օրերի ժամանակավորապես փակ կլինի Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող թունելը. ՖՈՏՈ
13:52
15 Հուլիսի 2020
Մինչև +40 և բարձր ջերմային ֆոն. ՀՀ-ում անոմալ շոգ կգրանցվի
Մինչև +40 և բարձր ջերմային ֆոն. ՀՀ-ում անոմալ շոգ կգրանցվի
13:14
15 Հուլիսի 2020
Հրապարակվել է առաջիկա օրերի չվերթերի չվացուցակը
Հրապարակվել է առաջիկա օրերի չվերթերի չվացուցակը
13:07
15 Հուլիսի 2020
Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել (ՎԻԴԵՈ)
Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել. ՎԻԴԵՈ
12:41
15 Հուլիսի 2020
Հուլիսի 12-ից Տավուշում մարտական գործողությունների ընթացքում ունեցել ենք 20 վիրավոր. Հովհաննիսյանը մանրամաներ է հայտնել (ՎԻԴԵՈ)
Հուլիսի 12-ից Տավուշում մարտական գործողությունների ընթացքում ունեցել ենք 20 վիրավոր. Հովհաննիսյանը մանրամաներ է հայտնել. ՎԻԴԵՈ
12:34
15 Հուլիսի 2020
30 մլն. դոլար արժողությամբ ադրբեջանական ԱԹՍ-ը խոցվել է Հայաստանում արդիականացված «Оса-АКМ» համալիրի կողմից (ՎԻԴԵՈ)
30 մլն. դոլար արժողությամբ ադրբեջանական ԱԹՍ-ը խոցվել է Հայաստանում արդիականացված «Оса-АКМ» համալիրի կողմից. ՎԻԴԵՈ