Օպերային թատրոնի շուրջ ստեղծված սկանդալի հետքերով. դատարանը վերականգնել է մաեստրո Օրբելյանին տնօրենի պաշտոնում

08.10.2019, 22:26
Օպերային թատրոնի շուրջ ստեղծված սկանդալի հետքերով. դատարանը վերականգնել է մաեստրո Օրբելյանին տնօրենի պաշտոնում :
Օպերային թատրոնի շուրջ ստեղծված սկանդալի հետքերով. դատարանը վերականգնել է մաեստրո Օրբելյանին տնօրենի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ. 8 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հայտնի դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի հայցն ընդդեմ ՀՀ մշակույթի նախարարության որոշման իրեն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից հեռացնելու հարցով։ 

Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց դիրիժորի փաստաբան Տիգրան Մարտիրոսյանը։ 

Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում Օրբելյանի լիազորությունները դադարեցվել են 2019 թ.-ի մարտի 29-ին մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի որոշմամբ։ Այդ ամենն առաջացրեց թատրոնի ու շարքային քաղաքացիների վրդովմունքին։ 

Միաժամանակ Օրբելյանը շարունակում էր պաշտոնավարել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում։ 

«Դատարանը երեքշաբթի հրապարակել է որոշումը, ըստ որի` նախկին Մշակույթի նախարարության դեմ Օրբելյանի հայցն ամբողջությամբ բավարարվել է։ Մշակույթի նախարարության որոշումը ճանաչվել է անվավեր, ու Օրբելյանը վերականգնվել է պաշտոնում, - ասաց Մարտիրոսյանը։ 

Նրա խոսքով, դատարանը նաև պարտավորեցրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը փոխհատուցել ապրիլից չվճարված ամբողջ աշխատավարձը, ինչպես նաև բոլոր դատական ծախսերը ու պետտուրքը բողոքով դատարան դիմելու համար։ 

Մարտիրոսյանը նաև նշեց, որ Վարչական դատարանում շարունակվում է Օրբելյանի հայցով գործընթացը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մշակույթի նախարարի պաշտոնակատարի պաշտոնում Նազենի Ղարիբյանին նշանակելու դեմ։–0–