Նոր վրաններ` Բաղրամյան պողոտայում. ընդդիմության անժամկետ հանրահավաքը շարունակվում է (ՈւՂԻՂ)

05.03.2021, 21:25
Նոր վրաններ` Բաղրամյան պողոտայում. ընդդիմության անժամկետ հանրահավաքը շարունակվում է. ՈւՂԻՂ
Նոր վրաններ` Բաղրամյան պողոտայում. ընդդիմության անժամկետ հանրահավաքը շարունակվում է (ՈւՂԻՂ)

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայրենիքի փրկության շարժման ակտիվիստները, ինչպես նաև շարժմանն աջակցող քաղաքացիները նոր վրաններ են տեղադրում Բաղրամյան պողոտայում։

Փողոցի այդ հատվածում` հենց ԱԺ շենքի դիմաց, արդեն մեկ շաբաթից ավել է` շարունակվում են անժամկետ բողոքի ակցիաներ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Ցուցարարներն իրենց աջակցությունն են հայտնում նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ–լեյտենանտ Օնիկ Գասպարյանին, որի պաշտոնից ազատման հրամանագիրը Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նախագահին փետրվարի 25–ին։ Նույն երեկո ընդդիմությունը վրաններ տեղադրեց ԱԺ–ի մոտ, այնտեղ մշտապես հերթապահում են քաղաքացիներ։–0–