ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վերջերս Հայաստանում հայտնվեց հեղափոխական ընկերություն՝ «Տեխնոլոգիաներ հաշմանդամների համար», որի նպատակն է ստեղծել միասնական տեղեկատվական տարածք խուլերի և թույլ լսողություն ունեցող մարդկանց համար։ Ընկերությունում ձգտում են առաջատար տեխնոլոգիաների շնորհիվ հաղթահարել լսողների և չլսողների միջև բացը՝ տրամադրելով վերջիններիս տեղեկատվության նկատմամբ հավասար հասանելիություն միևնույն կենտրոնացված հարթակում: Դա կդառնա անգին ռեսուրս լսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց համար՝ թույլ տալով նրանց ստանալ գիտելիքներ, հեշտ շփվել մյուսների հետ և տեղյակ լինել ընթացիկ իրադարձությունների մասին:
ԱՄԷ-ի գործընկերոջ՝ «FZC Interactive Group»-ի շնորհիվ՝ ԱՄԷ-ում և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) շատ այլ երկրներում արդեն ներդրվել են համակարգեր, որոնք դյուրացնում են լսողության խնդիրներ ունեցող մարդկանց, արտագաղթածների և ճամփորդների կյանքը: Ապագայում նման համակարգերն օգտակար կլինեն ոչ միայն լսողության խնդիր ունեցող մարդկանց, այլև բիզնեսի համար, քանի որ կբարձրացնեն զբոսաշրջության մակարդակը և կդյուրացնեն շփումը թույլ լսողություն ունեցող մարդկանց հետ: Ավելին, այս լուծումներն օգտակար կլինեն պետական ծառայողներին և միաժամանակ կօգնեն Հայաստանին դառնալ ժամանակակից երկիր, որը կլինի հարմարավետ ինչպես մշտական կյանքի, այնպես էլ զբոսաշրջության համար:
Լսողության խնդիրներ ունեցող մարդիկ բախվում են դժվարությունների՝ տարբեր կազմակերպություններ և ձեռնարկություններ դիմելիս: Ընդհանուր առմամբ առօրյա կյանքում նրանց հնարավորությունները սահմանափակ են: «Տեխնոլոգիաներ հաշմանդամների համար» և Հայաստանի խուլերի միավորման համատեղ աշխատանքի շնորհիվ՝ կհայտնվեն հարմարավետ ժամանակակից գործիքներ, որոնք կօգնեն խուլերին ավելի հեշտ լուծել սեփական խնդիրները՝ շփվելիս չբախվելով խոչընդոտների:
Չափազանց հուսադրող է նման ընկերության մասին լուրը, որը հանդես է գալիս նմանատիպ նախաձեռնություններով, որպեսզի բոլորը միմյանց հասկանան:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում