«Նիկոլ, դավաճան». Երևանում ցուցարարները մի քանի րոպեով կաթվածահար են արել մետրոյի աշխատանքը

18.05.2022, 11:44
«Նիկոլ, դավաճան». Երևանում ցուցարարները մի քանի րոպեով կաթվածահար են արել մետրոյի աշխատանքը
«Նիկոլ, դավաճան». Երևանում ցուցարարները մի քանի րոպեով կաթվածահար են արել մետրոյի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներն արգելափակել էին մետրոյի «Երիտասարդական» կայարան ժամանած վագոնի մուտքը:

Նրանք վանկարկում էին «Նիկոլ, դավաճան» , «Առանց Նիկոլ Հայաստան» և չէին թողնում, որպեսզի վագոնների դռները փակվեն:

Երևանում այսօր առավոտյան վերսկսվել են անհնազանդության ակցիաները: Երթևեկությունը կենտրոնում դժվարացել է, ակցիաներ են անցկացվում նաև Երևանի այլ շրջաններում:-0-