438.63
4.38
404.42
-5
Եղանակը Երևանում
Հայ

Ներդրվելու է նախագծային պարտադիր ուսուցում 7-րդ դասարանից, մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակը միավորային գնահատում չի իրականացվելու. նախարար

12:29
06 Օգոստոսի 2020
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների նախագծերով առաջարկվող հիմնական փոփոխությունները, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջարկվող արմատական փոփոխություններն ուղղված են նրան, թե ապագայում ինչ քաղաքացի ենք ցանկանում ունենալ:

Նրա խոսքով, փոփոխությունները միտված են հանրակրթության ոլորտում կարողությունների զարգացմանը, իսկ նոր չափորոշիչներով դպրոցներում մեծ ուշադրություն է դարձվելու բովանդակությանը:

Загружается новость ... "Лево"

Զեկուցվել է, որ նախագծերով նախատեսվում է իրականացնել ավագ դպրոցի արմատական բարեփոխում, ներդնել մոդուլային ուսուցում, կրեդիտային համակարգ, գյուղական համայնքներում ապահովել կրթության նույն հնարավորությունները, կիրառել ցանցային դպրոցի մոդել, պետական դպրոցների ֆինանսավորումն իրականացնել առավելագույն ժամաքանակով:

Նախատեսվում է նաև կազմակերպել հետազոտական աշխատանքներ, ուսուցողական այցեր, ընդլայնել ուսուցիչների գործիքակազմը: Ներդրվելու է նախագծային պարտադիր ուսուցում 7-րդ դասարանից, իսկ մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակը միավորային գնահատում չի իրականացվելու, անբավարար գնահատման շեմը չեղարկվելու է:

«Փոփոխությունների շրջանակում գնահատվել են նաև այն 8 կարողությունները, որոնք կարող են նկարագրել քաղաքացու տեսլականը դպրոցի ավարտին: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հիմնական առարկայական փոփոխությունները, որոնցով պարտադիր առարկաներ են սահմանվել «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա» և «Օտար լեզու» առարկաները», – նշվում է հաղորդագրության մեջ:

Մշակվել է վերը նշված փոփոխությունների իրականացման ճանապարհային քարտեզը: Նշվել է, որ փոփոխությունները քննարկվել են նաև հանրապետության 1500-ից ավելի ուսուցիչների հետ, որոնք իրենց հերթին ևս հանդես են եկել առաջարկություններով:

Միաժամանակ, զեկուցվել է, որ դասագրքերի փոփոխությունների իրականացման ուղղությամբ քննարկումները կմեկնարկեն 2021 թվականին և 2022-ից կներդրվի ամբողջական համակարգ:

Վարչապետը կարևորել է հանրակրության որակի բարձրացման ուղղությամբ հետևողական բարեփոխումները և ընդգծել դպրոցներում դասավանդվող օտար լեզուների ընդլայնմանը, աշակերտների կարողությունների զարգացմանը միտված քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նախագծերը լրամշակել հանրային քննարկման արդյունքում ներկայացված առաջարկությունների հիման վրա: «Հանրակրթության որակի բարձրացումն այն ամբողջությունն է, ինչը համապատասխանում է մեր տնտեսական, քաղաքական և ռազմավարական պատկերացումներին»,- նշել է վարչապետը՝ կարևորելով նաև հանրակրթության ոլորտում փոփոխությունների իրականացումը մինչ այժմ կառավարության կողմից ընդունված ռազմավարություններին համահունչ: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է նաև նախագծերի հետ կապված տանել հանրային իրազեկման լայն աշխատանք:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու