Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է հունիսի 7-ին, ընտրությունների ժամանակ քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու. ԿԸՀ (ՎԻԴԵՈ)
16:13
11 Մայիսի 2021
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու։
Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է հունիսի 7-ին, կտևի 12 օր։
ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում փոխվելու է քվեաթերթիկի ձևը։
Այս որոշումը կայացվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօր հրավիրված հերթական նիստին։
«Քվեաթերթիկի նմուշը փոխվում է, այսուհետ ԱԺ ընտրությունների ժամանակ քվեաթերթիկի դրա վրա որևէ նշում չի կատարվելու, և ընտրողը քվեարկությունը կատարելու է հետևյալ կերպ՝ ընտրելու է քվեաթերթիկներից մեկը և այն դնի ծրարի մեջ», – նշեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։
Նա նաև նշեց, որ քանի որ ԱԺ ընտրությունները կայացվելու են զուտ համամասնական կարգով, ապա քվեաթերթիկը չի ունենալու հետևի հատված։
«Այսինքն՝ չեն լինելու տարածքային թեկնածուներ, քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու»,-նշեց նա։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը խոսքով, նախընտրական քարոզչության ժամանակահատվածը մեկնարկելու է հունիսի 7-ից և շարունակվելու է մինչև հունիսի 18, ժամը՝ 24-ը։
Մուկուչյանը հայտնեց, որ ընտրական տեղամասերի կազմավորումը տեղի կունենա մինչև 2021-ի մայիսի 26-ը, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ կարող են ներկայացվել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 25 օր առաջ, ժամը՝ 18։00-ն, այն է՝ 2021-ի մայիսի 26-ը։
«Կուսակցությունների դաշինքները նշված ժամանակահատվածում նաև կարող են ներկայացնել դիմումներ՝ 5 քմ-ն գերազանցող մակերեսով գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար», – ասաց նա։
Տիգրան Մուկուչյանը նշեց նաև, որ թեկնածուների, կուսակցությունների կամ դաշինքի անդամ կուսակցությունների ինքնաբացարկի մասին դիմումների ներկայացման ժամկետը հունիսի 10-ն է։–0–