ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․Այսօր մի խումբ մտավորականներ հավաքվել էին Երևանի կենտրոնում, որպեսզի իրենց բողոքն արտահայտեին Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ նախատեսված «գունագեղ տոնակատարության» և համերգի կապակցությամբ։
Ինչպես Ազնավուրի հրապարակում լրագրողներին հայտարարեց անհնազանդության ակցիայի կազմակերպիչ, պրոդյուսեր և հասարակական գործիչ Արմեն Գրիգորյանը, հաշվի առնելով Արցախյան պատերազմի հետևանքները՝ «պետք է լուռ» տոնել անկախության 30-ամյակը։

Նա նշեց, որ հավաքվել է մոտ 200 մարդ։ Գրիգորյանը հայտարարեց, որ մտադիր է իր աջակիցների հետ մինչև սեպտեմբերի 21-ը հավաքվել քաղաքի կենտրոնում՝ ի նշանի բողոքի։
Հետո հավաքվածները, վանկարկելով հակակառավարական նշանաբաններ, փորձեցին երթով քայլել դեպի Հանրապետության հրապարակ, սակայն ոստիկանները խոչընտդոտեցին նրանց։
Իրավապահները բերման ենթարկեցին ակտիվիստներից մի քանիսին։-0-