Մոտ 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում և մոտակա բնակավայրում

02.02.2022, 12:13
Մոտ 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում և մոտակա բնակավայրում
Մոտ 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում և մոտակա բնակավայրում
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Մոտ 8-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում և մոտակա բնակավայրում:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 2-ին ժամը 10:30-18:00 կդադարեցվի Նոր Նորքի 4-րդ զանգվածի, Ջրվեժի Բանավան և Մայակ թաղամասերի ջրամատակարարումը:

.Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ըներության հայտարարության մեջ:-0-