636.4
7.1
524.48
+1
Եղանակը Երևանում
Հայ

Մոսկվայում կայացել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը, քննարկվել է հայ ռազմագերիների վերադարձի հարցը

20:06
12 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ հունվարի 12-ին տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՌԴ դատախազության աշխատակցի օրվա առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի, ինչպես նաև ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի մասնակցությամբ, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Հանդիպման նպատակն էր միջազգային իրավական ոլորտում հետագա շփումների ձևավորման, դրա համար անհրաժեշտ պայմանների, ինչպես նաև արդիական մի քանի հարցերի շուրջ քննարկման ծավալումը:

Այդ շրջանակներում որպես միջազգային իրավական գործակցության ծավալման երաշխիք՝ Արթուր Դավթյանը բարձրացրել է հրադադարի մասին 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի հնարավորինս արագ կատարման անհրաժեշտությունը, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց սեղմ ժամկետներում Հայաստան վերադարձնելու, իսկ մինչ այդ նրանց կյանքի և առողջության երաշխավորման, նրանց այլ իրավունքների ապահովման հարցը:

«ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը կարևոր երաշխիք կհանդիսանա եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարման և տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Այս իմաստով Արթուր Դավթյանը բարձրացրել է նաև տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու, դրա դեմ ընդհանուր պայքարի խնդիրը:

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ վերը նշված, ինչպես նաև իրավական բնույթի այլ խնդիրների շուրջ քննարկումներն աշխատանքային ռեժիմով շարունակելու վերաբերյալ:–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:12
20 Փետրվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3509 թեստ, հաստատվել է 223 նոր դեպք, 113 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3509 թեստ, հաստատվել է 223 նոր դեպք, 113 մարդ առողջացել է
00:19
20 Փետրվարի 2021
Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանը ձերբակալվել են
Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանը ձերբակալվել են
22:06
19 Փետրվարի 2021
Արա Սաղաթելյանը բերման է ենթարկվել ԱԱԾ, փաստաբանի հայտնել է «քաղաքական գործի» մասին
Արա Սաղաթելյանը բերման է ենթարկվել ԱԱԾ, փաստաբանի հայտնել է «քաղաքական գործի» մասին
19:48
19 Փետրվարի 2021
Բերման է ենթարկվել քաղաքական վերլուծաբան, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանը
Բերման է ենթարկվել քաղաքական վերլուծաբան, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանը
18:09
19 Փետրվարի 2021
«Իմ քայլը» պատրաստ է աջակցել՝ ստեղծելու պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով, Մակունց
Մակունցն ասում է, որ «Իմ քայլը» պատրաստ է աջակցել ընդդիմությանը՝ ստեղծելու ԱԺ քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի Արցախի պատերազմին առնչվող հանգամանքները
17:55
19 Փետրվարի 2021
Փաշինյանին քննադատելու համար հեռացրել են աշխատանքից, Օնիկ Գասպարյանի մեղքն ու ԱԺ-ի թեժ քննարկումները. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանին քննադատելու համար հեռացրել են աշխատանքից, Օնիկ Գասպարյանի մեղքն ու ԱԺ-ի թեժ քննարկումները. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
16:36
19 Փետրվարի 2021
Սուրենյանը զգուշացնում է. Սև ծովից ցիկլոն է ներթափանցում, ջերմաստիճանը կտրուկ կնվազի, սպասվում է ձյուն
Սուրենյանը զգուշացնում է. Սև ծովից ցիկլոն է ներթափանցում, ջերմաստիճանը կտրուկ կնվազի, սպասվում է ձյուն
14:52
19 Փետրվարի 2021
ԿԳՄՍՆ–ն արմատական փոփոխություն է առաջարկում բուհերի ընդունելության կարգում
ԿԳՄՍՆ–ն արմատական փոփոխություն է առաջարկում բուհերի ընդունելության կարգում
12:41
19 Փետրվարի 2021
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի` մինչև -22, Երևանում սպասվում է -10
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի` մինչև -22, Երևանում սպասվում է -10
12:22
19 Փետրվարի 2021
ՊՆ. ընդլայնվել է Արցախյան պատերազմի ընթացքում վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման շահառուների շրջանակը
ՊՆ. ընդլայնվել է Արցախյան պատերազմի ընթացքում վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման շահառուների շրջանակը
11:42
19 Փետրվարի 2021
Այսօր Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը
Այսօր Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը
11:30
19 Փետրվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2931 թեստ, հաստատվել է 191 նոր դեպք, 213 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2931 թեստ, հաստատվել է 191 նոր դեպք, 213 մարդ առողջացել է