Միրզոյանը պարզաբանել է, թե ինչու տեղի չի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ առաջին հանդիպումը
19.05.2022,
12:41
Միրզոյանը պարզաբանել է, թե ինչու տեղի չի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ առաջին հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանել է, թե ինչու տեղի չի ունեցել մայիսին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ առաջին հանդիպումը։
«Հանդիպումը չի կայացել, սակայն կարող եմ Ձեզ վստահեցնել, որ մենք կշարունակենք այս հանդիպումը կազմակերպելու շուրջ մեր քննարկումները։ Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն: Եվ հուսով եմ, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին հանդիպումը, ի վերջո, կկայանա», – հայտարարել է նա` պատասխանելով լրագրողների հարցերին Բրյուսելում Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստից առաջ։–0–