Մինչև տարեվերջ Երևանի տրանսպորտային ցանցը կհամալրվի 100 նոր ավտոբուսներով (ՎԻԴԵՈ)

12.01.2020, 12:35
Մինչև տարեվերջ Երևանի տրանսպորտային ցանցը կհամալրվի 100 նոր ավտոբուսներով. ՎԻԴԵՈ
Մինչև տարեվերջ Երևանի տրանսպորտային ցանցը կհամալրվի 100 նոր ավտոբուսներով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Մինչև տարեվերջ մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը կհամալրվի 100 նոր ավտոբուսներով։ 

Նոր ցանցը ենթադրում է հիմնարար փոփոխություններ՝ երթուղիների, կանգառների, կայանատեղիների վերանայում, նշել է Երևանի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ 

«Շատ փողոցներ կունենանք, որ նախատեսված կլինի միայն ավտոբուսների համար, և այս ամենով մենք հանրային տրանսպորտի գերակայությունը պետք է ավելի բարձրացնենք։ 2021 թվականին կարծում եմ ամբողջությամբ այդ ավտոբուսների ներկրումը կավարտենք», - ասել է Հրաչյա Սարգսյանը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը` ներկայացնելով «Ազատություն» ռադիոկայանի անդրադարձը։–0–