Մինչև շաբաթվա վերջ Երևան կհասնեն 15 նոր տրոլեյբուսներ

17.04.2023, 12:37
Մինչև շաբաթվա վերջ Երևան կհասնի նոր տրոլեյբուսների առաջին խմբաքանակը, որը բաղկացած է 15 տրոլեյբուսից
Մինչև շաբաթվա վերջ Երևան կհասնեն 15 նոր տրոլեյբուսներ
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Մինչև շաբաթվա վերջ Երևան կհասնի նոր տրոլեյբուսների առաջին խմբաքանակը, որը բաղկացած է 15 տրոլեյբուսից։

Այս մասին այսօր հայտարարեց Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական նիստի ժամանակ։

«Իրենց չափերից ելնելով` տրոլեյբուսները վերջերս նոր ստացել են թույլտվություն Լարսի թունելները անցնելու: Նախատեսվում է մինչև շաբաթվա վերջ առաջին խմբաքանակը լինի Երևանում», – ասաց Սարգսյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մինչև տարեվերջ Երևանի տրանսպորտային պարկը կհամալրեն 8,5 մետրանոց 165 ավտոբուս և 30 տրոլեյբուս։-0-