Մի փոքր կհովանանք.Հայաստանում սպասվում է անձրև և ջերմաստիճանի նվազում

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակը։
Այսպես, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հուլիսի 27-ին, 29-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 26-ին, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 25-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 28-29-ը կնվազի 3-5 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում հուլիսի 26-27-ը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Այսօր ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +36...+38, գիշերը` +22...+24, վաղը ջերմաստիճանը կբարձրանա` հասնելով +37...+39–ի, հուլիսի 28–29–ին աստիճանաբար կնվազի` հասնելով +31...+33–ի։–0–