441.06
4.43
403.38
-1
Եղանակը Երևանում
Հայ

«Մեր տղաներին էնպիսի դիրքեր են տարել, որտեղից մի քանի հոգի են փրկվել».անհետ կորած զինվորների հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել ԱԱԾ շենքի դիմաց (ՎԻԴԵՈ)

15:01
19 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց:

Նրանք պահանջում են ավելի հստակեցնել որոնողական աշխատանքների շրջանակում ձեռնարկվող քայլերը։

«Պահանջում ենք, որպեսզի ստանանք մեր երեխաների աճյունները կամ, եթե ողջ են ու գերի են, այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն ու հայրենիք վերադարձվեն: Հավաքվել ենք ընդամենը 1 դիվիզիոնի ծնողներով: Մենք անելանելի վիճակում ենք հայտնվել, համագործակցում ենք բոլոր կառույցների հետ: Արդեն 10 ամիս է, ինչ անհրաժեշտ փաստեր, տվյալներ կան, տրամադրում ենք»մ – նշեց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողն` ավելացնելով, որ 21 անհետ կորած զինծառայողից միայն 9-ի մասունքներն են գտնվել, նրանցից ութինը նույնականացվել են, մեկինը՝ դեռ չի ստացվում:

Հարազատները նշել են , որ իրենց տղաներին այնպիսի դիրքեր են տարել, որտեղից մի քանի հոգի են փրկվել:

«Մեկ սպա է եղել, որ մինչև վերջ մնացել է տղաների կողքին, և նրա ճակատագիրն էլ այժմ անհայտ է: Այս տեղեկությունները մենք ենք պարզել, դիմել ենք դատախազություն»,- նշել են նրանք:

Անհետ կորած զինծառայողների ծնողները 2 անգամ հանդիպել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի հետ, ով օգնելու խոստում է տվել, սակայն մինչ օրս այն չի կատարվել:

«Մենք պետք է այսօր մտնենք պարոն Աբազյանի մոտ և այդ հարցն էլ բարձրացնենք: Վերջին հանդիպումը եղել է հունիին: Նշեմ նաև, որ մեր երեխաների ուղղությամբ չի աշխատել ծանր հրետանի կամ ԱԹՍ-ներ, տեսանյութեր էլ կան, որ մարմիններն ամբողջական են»,- ասել է ակցիայի մասնակից ծնողը:

Լրագրողների հետ զրույցից հետո ծնողները մտել են ԱԱԾ շենք, որտեղ աշխատակիցները սկսել են ճշտումներ կատարել՝ արդյոք Աբազյանը կարո՞ղ է ընդունել նրանց:

Անհետ կորածների հարազատները ԱԱԾ շենք մտնելով՝ ասել են, որ այնտեղ են մնալու այնքան ժամանակ մինչև իրենց խնդրին լուծում տրվի:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ