«Մենք՝ որպես հանրություն, չենք ունեցել ԼՂ հարցի կարգավորման ռազմավարություն». Փաշինյան

24.08.2021, 11:50
Փաշինյանն ասում է.«Մենք չունեինք, չէինք ձևակերպել ամենակարևոր հարցի պատասխանը: Ի՞նչ ենք անելու, եթե բանակցային սեղանի շուրջ չհաջողվի մեզ համար ընդունելի լուծման հասնել»
«Մենք՝ որպես հանրություն, չենք ունեցել ԼՂ հարցի կարգավորման ռազմավարություն». Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․Մենք չունեինք, չէինք ձևակերպել ամենակարևոր հարցի պատասխանը: Ի՞նչ ենք անելու, եթե բանակցային սեղանի շուրջ չհաջողվի մեզ համար ընդունելի լուծման հասնել:

Загружается новость ... "Лево"

ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս, անդրադառնալով արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ես չեմ խոսում տարբեր իշխանությունների, կառավարությունների կամ ղեկավարների արածների և չարածների մասին, այլ փորձում եմ ձևակերպել այն համակարգային խնդիրը, որ մենք ի սկզբանե ունեցել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում», - ասաց նա։

Վարչապետի խոսքով ՝ այս համակարգային խնդիրը շատ լուրջ ազդեցություն է ունեցել երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքի և հարաբերությունների վրա։

«Մենք՝ որպես հանրություն, չենք ունեցել ԼՂ հարցի կարգավորման ռազմավարություն, չենք արձանագրել դրա անհրաժեշտությունը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:–0–