Մեկնարկել է Արա Այվազյանի աշխատանքային այցը Վրաստան
22:27
22 Հունվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Վրաստան, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը Facebook–յան իր էջում։
«Ծինանդալում տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ», – նշել է նա։–0–