1 զենք, 111 փամփուշտ, 28 հազ. դոլար. ներկայացվել է 2019թ.–ին «Զվարթնոցում» հայտնաբերված իրերի վիճակագրությունը

30.01.2020, 11:26

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի–Արմենիա/. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից 2019 թվականի ընթացքում հայտնաբերվել է 1 զենք, 111 փամփուշտ, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում գտնվել է 1824 իր, որի մեջ եղել են մոտ 28.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, թանկարժեք և կիսաթանկարժեք զարդեր, փաստաթղթեր և այլ անձնական իրեր, կանխվել է գողության 3 դեպք, նշվում է «Զվարթնոց» միջազգային օդանակավային Facebook–յան էջում:

«Կարևորելով օդանավակայանի յուրաքանչյուր աշխատակցի մատուցած ծառայությունը և հատկապես ավիացիոն անվտանգության աշխատակիցների դերը օդանավակայանի անվտանգ և անխափան աշխատանքում՝ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել վերջիններիս՝ ամբողջ տարվա ընթացքում պատշաճ և պատասխանատու կերպով իրականացրած աշխատանքների համար», – նշվում է հաղորդագրության մեջ:

Օդանակավայանից ուղևորներին հորդորում են առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ, զերծ մնալ արգելված առարկաներ կամ նյութեր տեղափոխելու փորձերից և մյուս ուղևորների համար խնդիրների առաջացացնելուց:–0–