627.67
7.15
526.88
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Հայաստանում քաղաքական իրավիճակի սրացում և ճգնաժամի խորացում. ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

13:45
18 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Սյունիքի մարզի Ագարակի համայնքապետարանում համայնքին պատանող հողատարածքների վարձակալության և ենթավարձակալության հանձնման գործընթացներում թույլ տրված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ 20202. մայիսի 7-ինին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Загружается новость ... "Лево"

ՀՀ ՔԿ նշված մարզի քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Ագարակ քաղաքի բնակիչը Ագարակի համայնքապետարնաի կողմից հայտարարաված և 16.02.2007 թվականին տեղի ունեցած մրցույթում հաղթելով` վարձակալության իրավունքով, տարեկան 18000 դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով ձեռք է բերել Ագարակ համայնքի վարչական սահմանների հարավաին հատվածում գտնվող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0,02 հա մակերեսով հողատարածքը, որը հայմայնքի ղեկավարի որոշման և կնքված պայմանագրի հիման վրա ենթավարձակալության է տրամադրվել հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր ընկերության՝ամսեկան 50000 դրամ /տարեկան 600․000 դրամ/ վարձավճարով և վերջինիս վրա ընկերությունն, հողի պատակային նշանակությունը փոխված չլինելու պայմաններում ապօրինի կառուցել է շարժական կապի բջջային կայան:

2008թ. նոյեմբերի 13-ից Ագարակ համայնքի, ապա 2016թ․սեպտեմբերի 24-ից Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար հանդիսացող Մ. Զ.-ն, տեղյակ լինելով վարձակալության վճարը բազմակի անգամ գերազանցող գումարի դիմաց նշված հողատարածքը ոչ իր գործառնական նշանակությամբ՝ որպես կապի օբյեկտի հող, բջջային կայանի տեղակայման նպատակով օգտագործվելու մասին, օրենսդրությամբ նախատեսված՝ ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու կամ վերացնելու իր լիազորությունն իրացնելու, մասնավորապես՝ համայնքի և քաղաքացու միջև կնքված վարձակալության պայմանագիրը միակողմանի խզելու փոխարեն 2009 թվականի ապրիլի 1-ին համայնքի անունից քաղաքացու հետ կնքվել է համաձայանագիր, որի համաձայն վերջինիս վարձակալած հողատարածքի վարձավճարը փոփոխվել և տարեկան 18000 դրամի փոխարեն սահմանվել է 300000 ՀՀ դրամ: Իսկ 2011թ․ հուլիսի 27-ին, կրկին օրենսդրության պահանջը կատարելու փոխարեն, իր կողմից կայացված որոշմամբ նրան տուգանվել է ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ հողամասի նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու պարտավորությունը խախտելու համար:

«Արդյունքում՝ 2008թ․ նոյեմբերի 13-ից մինչև 2021թ․ հունվարն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջե 7․350․000 ՀՀ դրամի փոխարեն վճարվել է 3․657․500 ՀՀ դրամ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, մասնավորապես համայնքային բյուջե չի վճարվել 3․692․500 ՀՀ դրամ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող՝ ՀՀ Սյունիքի մարզի դատախազության դատախազի որոշմամբ Մ. Զ.-ին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:00
13 Մարտի 2021
Արմեն Սարգսյանը հանդիպել է Փաշինյանի հետ
Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի նախաձեռնած քննարկումների շրջանակում
14:26
13 Մարտի 2021
«Խայտառակության միջանցք». ընդդիմությունը բողոքի ակցիա էր կազմակերպել ԱԳՆ–ի մոտ, Փաշինյանն այնտեղ հանդիպում էր անցկացնում (ՎԻԴԵՈ)
«Խայտառակության միջանցք». ընդդիմությունը բողոքի ակցիա էր կազմակերպել ԱԳՆ–ի մոտ, Փաշինյանն այնտեղ հանդիպում էր անցկացնում. ՎԻԴԵՈ
12:16
13 Մարտի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 4464 թեստ, հաստատվել է 795 նոր դեպքմ 257 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 4464 թեստ, հաստատվել է 795 նոր դեպքմ 257 մարդ առողջացել է
11:51
13 Մարտի 2021
ՀՀ նախագահն այսօր կհանդիպի Փաշինյանի հետ
ՀՀ նախագահ Արմենի Սարգսյանն այսօր կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
00:24
13 Մարտի 2021
Գագիկ Ծառուկյանն իր դիրքորոշումն է հայտնել Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների մասին (ՈւՂԻՂ)
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր դիրքորոշումն է հայտնել Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների մասին. ՈւՂԻՂ
00:18
13 Մարտի 2021
Արմեն Սարգսյանի աշխատակազմը հայտարարություն է տարածել նախագահի կողմից հրավիրված հանդիպման կապակցությամբ
Արմեն Սարգսյանի աշխատակազմը հայտարարություն է տարածել նախագահի կողմից հրավիրված հանդիպման կապակցությամբ
00:11
13 Մարտի 2021
Ադրբեջանը նոր պատերազմի՞ է պատրաստվում և ի՞նչ է խոստացել Փաշինյանը Օնիկ Գասպարյանին. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանը նոր պատերազմի՞ է պատրաստվում և ի՞նչ է խոստացել Փաշինյանը Օնիկ Գասպարյանին. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
23:15
12 Մարտի 2021
Արմեն Սարգսյանն ավարտել է հետազոտություններն ու անցել սովորական աշխատանքային ռեժիմի
Այսօր ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ  ՀՀ նախագահի մոտ կորոնավիրուսով պայմանավորված բարդություններ են առաջացել
22:52
12 Մարտի 2021
Ամերիաբանկի նորաբաց կիսաթվային «Դալմա» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ամերիաբանկը Երևանում` Ծիծեռնակաբերդի խճուղի 3, «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում, բացեց իր նոր` կիսաթվային «Դալմա» մասնաճյուղը` միացնելով ևս մեկ կանաչ լույս իր հաճախորդների համար. ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ
20:44
12 Մարտի 2021
Լուրեր են շրջանառվում խիստ սահմանափակումների ներդրման մասին COVID–19–ի թվերի աճի պատճառով. ԱՆ–ն պարզաբանում է
Լուրեր են շրջանառվում խիստ սահմանափակումների ներդրման մասին COVID–19–ի թվերի աճի պատճառով. ԱՆ–ն պարզաբանում է
19:04
12 Մարտի 2021
ՀՀ նախագահն այս պահին հետազոտություն է անցնում «Աստղիկ» ԲԿ–ում
ՀՀ նախագահն այս պահին հետազոտություն է անցնում «Աստղիկ» ԲԿ–ում
16:01
12 Մարտի 2021
Հայաստանում անցկացվելու են զորավարժություններ`շուրջ 7500 զինծառայողի մասնակցությամբ
Հայաստանում անցկացվելու են զորավարժություններ`շուրջ 7500 զինծառայողի մասնակցությամբ