Մեծամորում հայտնաբերվել է ավազի ապօրինի հանք (ՖՈՏՈ)

30.03.2023, 15:51
Անհապաղ դադարեցվել են ծանր տեխնիկայով ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման աշխատանքները. ՖՈՏՈ
Մեծամորում հայտնաբերվել է ավազի ապօրինի հանք (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք, հաղորդում է Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը։

Տեսուչներն անհապաղ դադարեցրել են ծանր տեխնիկայով ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման աշխատանքները։

Համապատասխան նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։–0–