412.08
5.15
388.17
+9
Եղանակը Երևանում
Հայ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր դիրքորոշումն է հայտնել կորոնավիրուսի դեմ պատվաստման վտանգավորության կապակցությամբ

20:47
12 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում հոգևոր, կրոնական որևէ վտանգ չի տեսնում։ Այս մասին նշվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ։

Գերագույն հոգևոր խորհուրդը, քննարկելով Հայաստանում համավարակային իրավիճակը, խորը մտահոգությամբ և ցավով արձանագրեց վարակվածության ցուցանիշների և դրանով պայմանավորված մահացության թվերի աճը։ 

«Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատեց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի դիրքորոշումն առ այն, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը հոգևոր վտանգ չի ներկայացնում։ Կարևորվեց, որ համավարակի ներկա պայմաններում անձնական ազատությունը խստորեն համադրվի հանրային պատասխանատվության հետ՝ չվտանգելու համար սեփական և այլոց կյանքերը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Բարձր գնահատանքով անդրադարձ կատարվեց բժիշկների և բուժաշխատողների՝ մարդկային կյանքեր փրկելու նվիրյալ ծառայությանը։

Գերագույն հոգևոր խորհուրդն անհրաժեշտ համարեց նաև, որ առողջապահության ոլորտի պատկան մարմինները միջոցներ ձեռնարկեն պատվաստման օգտակարության և հետևանքների վերաբերյալ հակասական տեղեկությունների տարածումը կանխելու ուղղությամբ՝ համավարակի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար։ 

Ժողովի կողմից վերստին կոչ ուղղվեց՝ պահպանել կանխարգելիչ բոլոր միջոցները համավարակի հաղթահարման համար։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:57
05 Մարտի 2023
Հայաստանում փոթորկային քամի է սպասվում
Հայաստանում փոթորկային քամի է սպասվում
15:09
04 Մարտի 2023
Նշվել է ՀՀ-ի այն քաղաքը, որն ամենաանվտանգն է երկրաշարժերի դեպքում
Սեյսմոլոգը նշել է ՀՀ-ի այն քաղաքը, որն ամենաանվտանգն է երկրաշարժերի դեպքում
21:24
03 Մարտի 2023
ՀՀ-ում արձանագրվել է կարմրուկի 11 դեպք. ԱՆ
ՀՀ-ում արձանագրվել է կարմրուկի 11 դեպք, hիվանդները հոսպիտալացված են
15:26
03 Մարտի 2023
Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդականի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան
Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդականի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան. խափանման միջոց է ընտրված պաշտոնավարման կասեցումը
14:55
03 Մարտի 2023
Զոհված զինծառայողի հարազատները փակել են Գյումրի–Երևան ճանապարհը
Զոհված զինծառայողի հարազատները փակել են Գյումրի–Երևան ճանապարհը
11:20
03 Մարտի 2023
Հայ փորձագետը զգուշացնում է հավանաբար Ադրբեջանի կողմից հեռախոսների վրա իրականացվող գրոհների մասին. ծանուցում է ստացել նաև ԱԺ խոսնակը
Հայ փորձագետը զգուշացնում է հավանաբար Ադրբեջանի կողմից հեռախոսների վրա իրականացվող գրոհների մասին. ծանուցում է ստացել նաև Ալեն Սիմոնյանը
23:08
02 Մարտի 2023
ԱԱԾ-ն զգուշացում է տարածել (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ-ն զգուշացում է տարածել. ՎԻԴԵՈ
18:37
02 Մարտի 2023
Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը hինգ տարում գրանցել է կրկնակի աճ
Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության վարկային պորտֆելը 31.12.2022-ի դրությամբ  կազմել է 163,6 մլրդ ՀՀ դրամ և վերջին հինգ տարվա կտրվածքով գրանցել է կրկնակի աճ
14:23
02 Մարտի 2023
Հայաստանը Եվրոպայի ամենահյուրընկալ երկիրն է. Passport Index
Հայաստանը Եվրոպայի ամենահյուրընկալ երկիրն է` Passport Index–ի
13:58
02 Մարտի 2023
Երևանի մանկական երկաթուղու արդիականացման նախագծում, հնարավոր է, ներդրվի 150մլն դոլար, նախատեսվում է ճոպանուղի կառուցել
Երևանի մանկական երկաթուղու արդիականացման նախագծում, հնարավոր է, ներդրվի 150մլն դոլար, նախատեսվում է ճոպանուղի կառուցել
12:38
02 Մարտի 2023
Երկու ամիս փակ է լինելու Երևանի կամուրջներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. երկու ամիս փակ է լինելու Երևանի կամուրջներից մեկը. ՍԽԵՄԱ
11:53
02 Մարտի 2023
Կառավարությունը 1.1մլրդ դրամ է հատկացրել մետրոյի նոր կայարանի նախագծի մշակման համար
1.1մլրդ դրամ է հատկացրել Երևանում մետրոյի նոր կայարանի նախագծի մշակման համար