Մարտունու համայնքապետարանը պարետի որոշմամբ փակ է. համայնքապետն ընտանիքի հետ միասին վարակված է կորոնավիրուսով. ԶԼՄ

04.09.2020, 22:01
Մարտունու  համայնքապետն ընտանիքի հետ միասին վարակված է կորոնավիրուսով, համայնքապետարանն էլ պարետի որոշմամբ փակ է
Մարտունու համայնքապետարանը պարետի որոշմամբ փակ է. համայնքապետն ընտանիքի հետ միասին վարակված է կորոնավիրուսով. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մարտունու համայնքապետ Արմեն Ավետիսյանը ընտանիքի հետ միասին վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ. համայնքապետարան էլ պարետի որոշմամբ փակ է։

Այս մասին հաղորդում է news.am-ը` հղում անելով համայնքապետին։

Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե ինքը մասնակցել է դստեր 150 հոգանոց նշանդրեքին, վարակվել ու հետո մասնակցել քաղաքապետարանի աշխատակիցների հետ երեկույթի, Ավետիսյանն ասաց, որ դստեր նշանդրեքը եղել 30 հոգանոց։

Загружается новость ... "Лево"

«Այո, եղել է դստերս նշանդրեքը, սակայն 150 հոգանոց չի եղել, եղել է 30 հոգանոց, որին մասնակցել են միայն մոտ բարեկամները։ Հետո կորոնավիրուսի ախտանշաններ եմ ունեցել, հանձնել եմ թեստ։ Այդ ընթացքում քաղաքապետարանի աշխատակիցներն ինձ խնդրեցին գնալ իրենց հետ քեֆի, ես չէի ուզում, ստիպված գնացել եմ, բայց հեռու եմ մնացել. առանձին եմ մնացել իրենցից։ Հետո պարզվեց որ ընտանիքի անդամներով բոլորս վարակվել ենք»,- ասաց նա։

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերերից Արմինե Մելքոնյանը գրել էր, որ Մարտունու քաղաքապետը մասնակցել է դստեր 150 հոգանոց նշանդրեքին, հետո քեֆի գնացել քաղաքապետարանի աշխատակիցների հետ, իսկ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եկել։

«Մարտունու քաղաքապետի դստեր 150 հոգանոց նշանդրեքը նոր պատուհաս է մեր մարզի համար։

Նշանդրեքից երկու օր առաջ ջերմող քաղաքապետի կինն ու որդին թեսթ են հանձնել ու անգամ պատասխանին չսպասելով մասնակցել են միջոցառմանը ։

Էջմիածինցի կնոջ վատ խաղի հերթական տարբերակը արդեն մարտունեցիքի մարմնավորմամբ։

Նշանդրեքից հետո քաղաքապետը դարձյալ չսպասելով թեսթի պատասխաններին քաղաքապետարանի ողջ անձնակազմի հետ գնացել է Արմաղան քեֆի։

Մի խոսքով թեսթը դրական է եկել, Մարտունու քաղաքապետարանը փակ է, իսկ նշանդրեքի մասնակիցները մեկուսացած ։
Իսկ պատկան մարմիննե՞րը ...

Էսքանից հետո էլ ի՞նչ պատկան մարմիններ»,- գրել էր օգտատերը։–0–