Մարտական հենակետերից մեկում չորս զինծառայող թեթև վիրավորում է ստացել.ՊՆ
28.10.2021,
18:04
Մարտական հենակետերից մեկում չորս զինծառայող թեթև վիրավորում է ստացել

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 28-ին, ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում, զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող։ Վիրավորներին անհապաղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։
«Կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–
«Կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–