ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. «Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից կրկին աշխատում է։
Ինչպես հայտնեց տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը, բոլոր աշխատողները նորմալ աշխատում են։
Նրա խոսքով, տեսչական մարմնի կողմից հայտնաբերված բոլոր թերությունները վերացվելեն։
«Էլեկտրականությունն ենք փոխել, շուրջ 2200 քմ առաստաղ ենք փոխել, խողովակները, որոնք չէին համապատասխանում նորմերին, ևս փոխել ենք։ Վերացրել ենք այն հինգ-վեց թերությունները, որոնք համարվում էին ամենահրդեհավտանգը։ Տեսչական մարմնի հանձնարարականները կատարելուց հետո համաձայնության եկանք, որ պետք է աշխատենք, և փակելու որոշումը փոխեցին»,- ասաց տնօրենը։
Նա նաև հայտնեց, որ Տեսչական մարմնի կողմից նոր հանձնարարականներ կան, որոնք ընթացիկ կարվեն սահմանված ժամկետում։
Նշենք, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Մալաթիա» տոնավաճառն փետրվարի մեկից չէր գործում։ Անցած տարի իրականացված ստուգումների ընթացքում տեսչական մարմնի արձանագրած 17 խախտումներից 12-ն են վերացվել, մյուսների համար, տոնավաճառի տնօրենի խոսքով, երկար ժամանակ է պետք։
Տոնավաճառի աշխատակիցները փետրվարի 1–ին բողոքի ակցիա էին իրականացրել՝ պահանջելով թույլ տալ աշխատել մինչև հայտնաբերված խախտումները վերացվեն։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում