Մակունցը չի բացառել Փաշինյան–Ծառուկյան հանդիպման հավանականությունն ու նշել է հնարավոր օրակարգը
29.12.2020,
15:21
Մակունցը չի բացառել Փաշինյան–Ծառուկյան հանդիպման հավանականությունն ու նշել է հնարավոր օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Իմ քայլը» իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հաստատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնարավոր հանդիպման մասին տեղեկությունը։
Այս մասին Մակունցը տեղեկացրել է այսօր լրագրողների հետ զրույցում։
«Ես, որպես «Իմ քայլի» ղեկավար, նախապես տեղեկություն եմ ստացել, որ, հնարավոր է, նման հանդիպում տեղի ունենա», – ասաց Մակունցն` ավելացնելով, որ հանդիպման օրակարգի և ժամի մասին դեռևս ոչինչ չգիտի։
«Նա նաև նշեց, որ եթե նման հանդիպում տեղի ունենա, ապա քննարկվելու է արտահերթ ընտրությունների օրակարգը։
Մակունցը նաև ավելացրեց, որ նրա ունեցած տեղեկություններով, հնարավոր է, տեղի ունենա բոլոր երեք խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հանդիպումը։
«Դեռևս հստակ տեղեկություն չունեմ կոնկրետ ժամի մասին», – ավելացրեց նա։
Դեկտեմբերի 25–ին Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է հեռանալ վարչապետի պաշտոնից և հրավիրել է շահագրգիռ քաղաքական ուժերին` քննարկելու 2021թ.–ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը։–0–