ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի–Արմենիա/. 68 տարեկանում մահացել է Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը։
Այս տեղեկատվությունը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատեց ԵՊՀ մամուլի քարտուղար, բուհի հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի վարչության պետ Ազնիվ Գրիգորյանը։
«Նա մահացել է այսօր ինֆարկտից», – նշեց Գրիգորյանը։
Արամ Սիմոնյանը ծնվել է 1955թ.–ին։ Զբաղեցրել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնը 2006–2019թթ.–ին։ Սիմոնյանը պատմաբան էր, ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից–անդամ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում