+13
Եղանակը Երևանում
Հայ

ՄՏՍ–ն ԱՄՆ–ի հայցով ստուգում է սկսել իր հայկական «դուստր» ընկերությունում

16:50
18 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՄՏՍ–ը հայտնել է, որ compliance–մոնիտորինգի համակարգը, որը նա ներդրել է ամերիկյան իշխանությունների հետ պայմանավորվածությամբ, ուշադրություն է դարձրել Հայաստանում ընկերության «դստեր» գործառնությունների վրա, հաղորդում է ARKA-Telecom հեռահաղորդակցական պորտալը` հղում անելով Forbes.ru–ին։

ՄՏՍ–ը հայտարարել է, որ գործառնությունների մասին տեղեկատվությունը տրամադրել է ԱՄՆ–ի արդարադատության դեպարտամենտին և Արժեթղթերի և ֆոնդային բորսաների հանձնաժողովին։ Նրանք նաև պահանջել են լրացուցիչ տեղեկատվություն այդ գործառնությունների մասին, իսկ ՄՏՍ–ը ստուգում է սկսել։

«Այս պահին մենք չենք կարող կանխատեսել ստուգման ավարտի ժամկետներն ու արդյունքը», – նշվում է ՄՏՍ–ի զեկույցում։

Ինչպես «Ինտերֆաքսին» հայտնել են ՄՏՍ–ի մամուլի ծառայությունից, որպես հրապարակային ընկերություն` նրանք միշտ հրապարակում են ցանկացած տեղեկատվություն կարգավորիչների հարցումների մասին։

«Վաղաժամ է այս փուլում ավելի մանրամասն մեկնաբանել ստուգումների ընթացքն ու բովանդակությունը։ Մենք շարունակում ենք զարգացնել compliance համակարգը ՄՏՍ–ում, այդ թվում` Հայաստանի մեր ստորաբաժանման մեջ», – նշել են ընկերությունից։

ՄՏՍ–ը 2019թ.–ին SEC–ի և ԱՄՆ–ի Արդարադատության նախարարության հետ խաղաղ համաձայնագրի շրջանակում ներդրել է անկախ compliance–մոնիտորինգի համակարգ` հակակոռուպցիոն քաղաքականության, ընկերության ներքին կանոնակարգերի և ընթացակարգերի կատարելագործման համար։ Համաձայնագիրը ստորագրվել է Ուզբեկստանում ընկերության գործունեության հակակոռուպցիոն քննության շրջանակում։ Դրանով ընկերությունը 2019թ.–ին ԱՄՆ–ի իշխանություններին վճարել են 850մլն դոլարի տուգանք։

Viva-MTS–ի մասին

Viva-MTS ընկերությունը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում բջջային կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենալայն ցանցն ու տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների լայն շրջանակ։ Առաջնահերթ համարելով բաժանորդների համար առավելագույն որակյան ծառայությունների սկզբունքները` ընկերությունը հիմնադրման պահից 2005թ.– ի հուլիսի 1–ից կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համազգային ցանց` բաժանորդների մեծ բազայով։

Viva-MTS–ը նորարարությունների ոլորտի առաջատարն է, կիրառում է այդ ոլորտի բոլոր լուծումները` ի շահ երկրի բջջային կապի շուկայի։ Ընկերությունն իր գործունեության իրականացման ժամանակ ղեկավարվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվություն), ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ), ինչպես նաև ISO 37001 (Կոռուպցիայի և կաշառակերության կանխարգելման միջազգային չափորոշիչներ) ստանդարտներով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
12:09
22 Մարտի 2023
Գլխի շրջանում վնասվածքներով երկու ռուս զինծառայողներ բուժօգնություն են ստացել Գորիսի ԲԿ-ում. Սյունիքի մարզպետարան
Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ նախօրեին Գորիսի ԲԿ է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող
11:01
22 Մարտի 2023
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
23:51
21 Մարտի 2023
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
20:00
21 Մարտի 2023
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.