584.78
6.68
494.78
+26
Եղանակը Երևանում
Հայ

ՄԻՊ–ն առաջարկում է արտոնություններ տրամադրել զինծառայողներին և նրանց ընտանիքներին (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)

15:06
22 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է արտահերթ զեկույց զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ։

Առաջարկվող արտոնություններից են, օրինակ․
աշխատանքի պահպանման նախապատվության իրավունքը,
չվճարվող արձակուրդի տրամադրման պարտադիր կարգը,
ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության արտոնությունը,
զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվելու առաջնահերթության իրավունքը և այլն։

Զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների համար Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշակած արտոնությունների ընդունումը կունենա սոցիալական կարևոր նշանակություն եւ կնպաստի զինվորական ծառայության հեղինակության աճին։ Առաջարկվող արտոնությունները նաև կբարձրացնեն ծառայություն անցնող կամ անցած զինծառայողների կարգավիճակը:

Ներկայացվող առաջարկությունների իրական շահառուներ կարող են լինել տարբեր կատեգորիայի զինծառայողներ կամ նրանց ընտանիքների անդամներ, այդ թվում՝
ա) ժամկետային պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություն անցած կամ անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները,
բ) ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներ,
գ) ՀՀ պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներ, նրանց և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ,
դ) ՀՀ կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած կամ մասնակցող անձինք կամ նրանց ընտանիքների անդամներ և այլն:

Սույն արտահերթ զեկույցն առավել կարևոր է դառնում հատկապես հետպատերազմական շրջանում, երբ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների երաշխավորումը, ամրապնդումն ու պաշտպանությունն առաջնահերթ հրամայականն է:

«Պետք է ամեն կերպ արժևորել զինվորական ծառայությունը, իսկ առաջարկվող արտոնությունները կնպաստեն, որպեսզի բանակում ծառայությունը դառնա ավելի գրավիչ նաև հենց ծառայության մեջ գտնվողների և նրանց ընտանիքների համար:
Զեկույցը մշակվել է՝ հաշվի առնելով համապատասխան միջազգային փորձը», – նշել է Թաթոյանը։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:01
16 Հուլիսի 2021
ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները 1մլն 900 հազար դրամ կաշառք են վերցրել ու բռնվել են
ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները 1մլն 900 հազար դրամ կաշառք են վերցրել ու բռնվել են
15:34
16 Հուլիսի 2021
Առուշ Առուշանյանը կալանավորվեց
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվեց
15:03
16 Հուլիսի 2021
Գյումրիում լքված նորածին տղան հանձնվել է խնամակալ ընտանիքի
Գյումրիում լքված նորածին տղան հանձնվել է խնամակալ ընտանիքի
12:38
16 Հուլիսի 2021
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում
12:14
16 Հուլիսի 2021
Ի՞նչն է վախեցրել Մարիամ Փաշինյանին, Արարատ Միրզոյանը կհեռանա՞ և ինչու՞ պատժված չէ Սյունիքում կրակողը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ի՞նչն է վախեցրել Մարիամ Փաշինյանին, Արարատ Միրզոյանը կհեռանա՞ և ինչու՞ պատժված չէ Սյունիքում կրակողը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
11:29
16 Հուլիսի 2021
Երևանի բնակարաններից մեկի մոտ հայտնաբերված նորածինն անջատվել է արհեստական շնչառական սարքից
Երևանի բնակարաններից մեկի մոտ հայտնաբերված նորածինն անջատվել է արհեստական շնչառական սարքից
11:03
16 Հուլիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 162 նոր դեպք, 106 մարդ առողջացել է, 2 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 162 նոր դեպք, 106 մարդ առողջացել է, 2 մարդ մահացել է
10:53
16 Հուլիսի 2021
Տիգրան Մուկուչյանը սուր ինֆարկտով հոսպիտալացվել է
ԿԸՀ Տիգրան Մուկուչյանը սուր ինֆարկտով հոսպիտալացվել է
09:25
16 Հուլիսի 2021
Կրակոցներ Շուշիի՞ց, ողբերգական դեպք Երևանում և գերությունից վերադարձած Էրիկի հուզիչ գրառումը․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Կրակոցներ Շուշիի՞ց, ողբերգական դեպք Երևանում և գերությունից վերադարձած Էրիկի հուզիչ գրառումը․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
22:05
15 Հուլիսի 2021
ՀՀ ԶՈւ-ն հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտել․ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
ՀՀ ԶՈւ-ն հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտել․ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
20:37
15 Հուլիսի 2021
Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի 2021թ. գերազանցության մրցանակին՝ որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում
Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել մի շարք ուղղություններով գրանցած տպավորիչ առաջընթացի համար
19:00
15 Հուլիսի 2021
Սրճարանում մի անգամ էլ դու պիտի հաշիվը փակես. Աղազարյանը` պատգամավորների ծախսերը 50 հազարից 250 հազար դրամ դարձնելու մասին
Սրճարանում մի անգամ էլ դու պիտի հաշիվը փակես. Աղազարյանը` պատգամավորների ծախսերը 50 հազարից 250 հազար դրամ դարձնելու մասին