Լուրեր են տարածվել Դավիթ Բեկ համայնքից հայ զինվորի առևանգման մասին. ՊՆ–ն մեկնաբանում է
21:22
04 Հունվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է որակում «Տելագրամի»-ի ալիքներից մեկից տարածվող տեղեկությունը, թե Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի սահմանապահ կետից ադրբեջանական կողմը հայ զինվոր է առևանգել:
«Արմենպրես»-ին ՊՆ-ից հայտնել են. «Ապատեղեկատվություն է: Նման բան չկա»:–0–