Լուրեր են շրջանառվում այն մասին, որ Տավուշի մի քանի գյուղ անցնում է Ադրբեջանի հսկողության տակ, մարզպետարանը մեկնաբանում է
08.01.2021,
09:15
Տավուշի մարզպետարանը մեկնաբանել է շրջանառվող լուրերն այն մասին, որ մարզի մի քանի գյուղ և ճանապարհի մի հատված անցնում է Ադրբեջանի հսկողության տակ

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Տավուշի մարզպետարանը մեկնաբանել է շրջանառվող խոսակցություններն այն մասին, թե իբր մարզի մի քանի գյուղ և ճանապարհի մի հատված անցնում է Ադրբեջանի հսկողության տակ։
Загружается новость ... "Лево"
Մարզպետարանից հորդորում են չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:
«Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի մի քանի գյուղ և ճանապարհի մի հատված անցնում է Ադրբեջանի հսկողության տակ, իրականության հետ որևէ առնչություն չունի: Հարգելի տավուշցիներ, շրջանցեք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը», – նշվում է մարզպետարանի Facebook–յան էջում:–0–