Լաս Վեգասում մահացած վիճակում հայտնաբերվել է «Մթնշաղ» ֆիլմի դերասանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մահացել է հայտնի ամերիկյան դերասան Գրեգորի Թայրի Բոյսը, ով «Մթնշաղ» ֆիլմում հանդես է եկել Թայլեր Կրոուլիի դերով: Դերասանը 31 տարեկան էր, հաղորդում է ՌԲԿ-ն:
Ըստ հայտնի տեղեկությունների, դերասանին իր 27-ամյա ընկերուհու դիերը հայտնաբերել են Լաս Վեգասում չորեքշաբթի, մայիսի 13-ին, սակայն լուրը հայտնի է դարձել միայն այժմ: Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ: Բոյսն ուներ 10-ամյա դուստր:
«Վերջին անգամ, երբ հանդիպել եմ քեզ հետ, երկուշաբթի էր, մայիսի 11-ը: Ես եկա քո տուն՝ ուտելու Մայրերի օրվանից հետո մնացած կերակուրները, մենք միասին դիտեցինք Դեյվ Շապելի շոուն (ամերիկյան կատակերգու), և դու ճանապարհեցիր ինձ իմ մեքենայի մոտ, գրկեցիր, համբուրեցիր այտս, ասեցիր, որ սիրում ես ինձ, խնդրեցիր, որ զանգեմ, երբ տուն հասնեմ: Ահա և վերջ»,- գրել է դերասանի մայրը Facebook-ում:
Բոյսը հայտնի է դարձել «Մթնշաղ» սագայում էպիզոդիկ դերով: Նա կատարել է Թայլեր Կրոուլիի դերը, ով նստած էր մեքենայի ղեկին, որը գրեթե վրաերթի էր ենթարկել Բելլա Սվոնին (Քրիստեն Ստյուարտ), երբ Էդվարդ Կալլենը (Ռոբերտ Պատինսոն) ձեռքով կանգնեցնում է այն: Նույնպես հանդես է եկել «Ապոկալիպսիս» կարճամետրաժ ֆիլմում: -0-