Լաբորատորիաներ, համակարգիչներ, նոր գույք. փոխնախարարը ներկայացրել է միջին մասնագիտական կրթության ոլորտում կատարված հիմնական աշխատանքները

23.12.2021, 13:45
Լաբորատորիաներ, համակարգիչներ, նոր գույք. փոխնախարարը ներկայացրել է միջին մասնագիտական կրթության ոլորտում կատարված հիմնական աշխատանքները
Լաբորատորիաներ, համակարգիչներ, նոր գույք. փոխնախարարը ներկայացրել է միջին մասնագիտական կրթության ոլորտում կատարված հիմնական աշխատանքները
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2021 թ.-ի ԿԳՄՍ նախարարության բյուջեի ծախսերով ընդգրկված է եղել 88 դպրոց, որոնցից ավելի քան 30 դպրոցի նոր գույք է տրամադրվել, համակարգչային հագեցվածության առումով 2020-ի ընթացքում 305 հանրակրթական հաստատությունների տրամադրվել են տարբեր համակարգչային սարքավորումներ, 2021-ին էլ՝ 272 դպրոցի:

Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով միջին մասնագիտական կրթության ոլորտում կատարված հիմնական աշխատանքները:

Փոխնախարարը կարևորել է բնագիտական լաբորատորիաների ստեղծումը:

«Այս պահին 107 ավագ դպրոցների տրամադրվել են ընդհանուր առմամբ 335 լաբորատորիաներ բնագիտական ուղղություններով: Ներկայումս ընթացքում է Տավուշի մարզի 80 դպրոցների համար լաբորատորիաների մատակարարումը: Բոլորովին վերջերս հաստատվեց Կապան խոշորացված համայնքում ևս 14 ինժեներական լաբորատորիաների ստեղծման հարցը, ինչը ևս ընթացքում է»,-ասաց Անդրեասյանը:

Փոխնախարարն անդրադարձավ նաև այս տարի հաստատված հանրակրթական նոր պետական չափորոշիչին, որը հիմնված է կարողունակությունների վրա:

«Դրանով սահմանվում է մեր պահանջը. երեխային միայն գիտելիք տալը բավարար չէ, պետք է կարողանալ կիրառական դարձնել այն, ինչպես նաև պատասխանատվություն կրել երեխայի մեջ արժեքների և դիրքորոշումների դաստիարակության առումով»,-նշեց փոխնախարարը:

Անդրեասյանի խոսքով՝ նոր չափորոշիչների համաձայն, պարտադիր են դառնում մասնագիտական կողմնորոշման ակումբները, առողջ ապրելակերպի խմբակները, որոնց նպատակն է բարելավել ուսուցման որակի էական ու շեշտակի աճը:-0-