Ադրբեջանը կրակ է բացել Կուտականի ուղղությամբ

23.05.2023, 09:27
Ադրբեջանը կրակ է բացել Կուտականի ուղղությամբ  
Ադրբեջանը կրակ է բացել Կուտականի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: