ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ ուշադրությամբ հետևում են Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
«Բոլոր գործոնները դիտարկում ենք, կապի մեջ ենք թե արտահանողների, թե մյուս գործարարների հետ: Դիտարկում ենք նաև այն հնարավորությունները, որոնք կարող ենք օգտագործել, որպեսզի մեղմենք հնարավոր հարվածները, օրինակ` ռուբլու փոխարժեքի նվազման և այլն: Երեկ էլ արտահանողների հետ ունեցել ենք խորհրդակցություն», – ասաց Քերոբյանը` նշելով, որ կառավարությունը շատ անհանգստացած է իրավիճակով:
«Փորձելու ենք այնպես անել, որ մեր տնտեսվարողները հնարավորինս քիչ տուժեն»,- ընդգծեց Քերոբյանը:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում