Կասեցվել է «Երևանի սիթի»–ի մասնաճյուղերից մեկի և մի շարք տնտեսվարողների գործունեությունը
12.06.2020,
22:03
Կասեցվել է «Երևանի սիթի»–ի մասնաճյուղերից մեկի և մի շարք տնտեսվարողների գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում, իրականացնելով ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքներն այսօր ևս շարունակվել են․ դրանք ընթացել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ զուգակցվելով ՀՀ մարզերում և մայրաքաղաքում անցկացվող մշտադիտարկումներով և կասեցումներով, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Գործունեության ժամանակավոր կասեցման որոշում է կայացվել, մասնավորապես, Երևանի կենտրոնում գործող «Պրոսպեկտ մոլ» առևտրի կենտրոնի երկրորդ հարկում գործող միանգամից 26 խանութ-սրահի հանդեպ։ Զուգահեռ՝ կասեցվել է նաև «Երևան սիթի» սուպերմարկետի մասնաճյուղերից մեկի գործունեությունը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։
Ստուգայցի ընթացքում ԱԱՏՄ աշխատակիցներն արձանագրել են մի շարք թերություններ և խախտումներ․ մասնավորապես, նկատվել են կուտակումներ, բացակայել են գծանշումները, ոչ պատշաճ են իրականացվել ախտահանման և ջերմաչափման աշխատանքները, բացակայայել են իրազեկման թերթիկ-պաստառները և այլն։
24-ժամյա կասեցումներ են կիրառվել նաև առևտրի մեծ ու փոքր կենտրոնների, արտադրությունների և սպասարկման գրասենյակների, ատամնաբուժարանների հանդեպ։ Վերջինների թիվը զգալի է կասեցվող տնտեսավարողների ցանկում․ դրանց հիմնական խախտումներն առնչվում են ախտահանմանը, մանրէազերծմանը և թափոնների վերացմանը։
«Պարետի վերջին որոշումներում նկատվում է կասեցումների ավելացում անհատ ձեռնարկատերերի հանդեպ։ Սա վկայում է, որ խոշոր տնտեսավարողների մոտ խախտումները նկատելիորեն նվազել են։ Նույնի մասին են վկայում նաև տեսչական մարմնի ստուգայցերի արդյունքները», – նշվում է հաղորդագրության մեջ։
Մշտադիտարկման ընթացքում ԱԱՏՄ տեսուչները նաև խորհրդատվություն են տրամադրում՝ կրկնակի խախտումները բացառելու նպատակով։ ՀՀ ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս տեղեկացնում է՝ հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար․ խախտումների դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն։
Տրանսպորտ
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի վերահսկողության արդյունքում Նոր Նորք վարչական շրջանում հայտնաբերվել են բազմաթիվ գերբեռնված տրանսպորտային միջոցներ:
ՀՀ պարետի որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ վերահսկողական միջոցառումներ և մշտադիտարկումներ են կատարել Նոր Նորք վարչական շրջանում՝ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։
Հունիսի 12-ին իրականացված մշտադիտարկման և վերահսկողության ընթացքում Տեսչական մարմնի կողմից հայտնաբերվել են գերբեռնված ուղևորափոխադրում բազմաթիվ տրասնպորտային միջոցներ:
Կանոնավոր երթուղիներում շահագործվող գերբեռնված ուղևորափոխադրում թույլ տված տրանսպորտային միջոցների, ինչպես նաև առանց դիմակի ուղևորափոխադրում իրականացնող վարորդների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ, իսկ ուղևորներն իջեցվել են։
«Հայտնաբերվել են նաև պարետի կողմից տրված անվտանգության կանոնների և ցուցումների այլ խախտումներ և թերություններ՝ կապված միկրոավտոբուսի առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցման, առանց ձեռնոցի վարորդի, ախտահանիչ հեղուկի բացակայություն հետ, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնողների դեպքում՝ վարորդի կողքին ուղևորի նստեցում, առանց դիմակի ուղևոր, առանց դիմակի և առանց ձեռնոցի վարորդ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Տեղում իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ, բոլոր վարորդների հետ տարվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տրվել ցուցումներ՝ խստագույնս պահպանելու սահմանված անվտանգության նորմերը։
Մարզերում և Երևան քաղաքում Տեսչական մարմնի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ իրականացնում են ամենօրյա հսկողություն՝ ուշադրության կենտրոնում պահելով հանրային տրանսպորտի անվտանգ գործունեությունը։–0–

Загружается новость ... "Лево"