579.98
6.74
491.88
+15
Եղանակը Երևանում
Հայ

Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի և Էրեբունու թաղապետարանի աշխատանքը

21:57
07 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր 24-ժամյա կասեցումներ է իրականացրել Ծաղկաձորում գործող 10 հյուրանոցում։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի կողմից արգելվել է հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ «Արտատ Գրուպ» ՍՊԸ, «Նյու Հորիզոն Գրուպ ԻՆԿ» Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, «Էլեգանտ Ռեսորտ» ՍՊԸ, «Էյջայտուր» ՍՊԸ, «Սուսաննա Սոխակյան» Ա/Ձ, «Էդմոնդ Խաչատրյան» Ա/Ձ, «Բագրատյան Մանվել» Ա/Ձ, «Նորայր Վիրաբյան» Ա/Ձ, «Սիալիա» ՍՊԸ, «Վաղարշ և Որդիներ Կոնցեռն» ՍՊԸ։

Միաժամանակ, ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնը 24 ժամով կասեցրել է Երևանի Էրեբունի վարչական շրջանը (թաղապետարանը)․ այնտեղ նախորդիվ իրականացված ստուգայցի ընթացքում տեսչական մարմնի աշխատանքային խմբերը պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ էին արձանագրել։

«ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը շարունակվում են ողջ հանրապետությամբ։ Հաշվի առնելով զբոսաշրջային այս շրջանի ակտիվությունը՝ հատուկ ուշադրության են առնվում հյուրանոցներն ու հանգստյան տները։ ԱԱՏՄ մասնագիտական դիտարկումները փաստում են, որ այս տնտեսավարողների մոտ բավականին հաճախակի են համավարակի տարածումը կանխելուն ուղղված անվտանգության կանոնների խախտումները։ Վերջիններիս հիմքով մասնավորապես Ծաղկաձորում տասնյակ հյուրանոցների գործունեություն է ժամանակավորապես արգելվել», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ամառվա այս շրջանում ակտիվ է քաղաքացիների հոսքը նաև լողավազաններ։ Դրանց համար պարետի կողմից անվտանգության հատուկ կանոններ են սահմանված, որոնց պահպանումը ևս դիտարկվում է։ Այս առումով մեծապես կարևորվում է սահմանված նորմերի պահպանումը, քանի որ հատկապես այս տնտեսավարողների մոտ դրանց անտեսումը զգալիորեն մեծացնում է վարակվելու ռիսկերը։

ԱԱՏՄ-ն տեղեկացնում է՝ կրկնակի խախտումներ արձանագրելու դեպքում վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ կկիրառվեն։ Անակնկալ ստուգայցերը շարունակվում են ուժեղացված ռեժիմով։–0–

Partners News
Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:29
13 Սեպտեմբերի 2021
Հայաստանում COVID-19-ով վարակված հղի է մահացել
Հայաստանում COVID-19-ով վարակված հղի է մահացել, նա ունեցել է երկկողմ թոքաբորբ
17:37
13 Սեպտեմբերի 2021
Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամ է թողարկվել
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը` հավերժության նշանի ֆոնին
15:53
13 Սեպտեմբերի 2021
Այս հարցով աշխատանք է տարվում, նշանակում է, որ առաջիկայում կլինի հայտարարություն.ՔՊ խմբակցության ղեկավարը` Որոտանի ճանապարհին տիրող իրավիճակի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը մեկնաբանել է այն տեղեկությունները, որ Գորիս-Կապան մայրուղու Որոտանի ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և փող գանձում
14:40
13 Սեպտեմբերի 2021
ՎԶԵԲ-ն ու ԱԶԲ-Ն վարկ կտրամադրեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներդրումային ծրագրի 2-րդ փուլի ֆինանսավորման համար
ՎԶԵԲ–ն ու ԱԶԲ–ն 105 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ կտրամադրեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը Ընկերության 10-ամյա ներդրումային ծրագրի 2-րդ փուլի իրականացման համար
13:37
13 Սեպտեմբերի 2021
«Ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է կտրել Կապանը».Վահե Հակոբյան (ՎԻԴԵՈ)
Վահե Հակոբյանը նշել է, որ ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է կտրել Կապանը.ՎԻԴԵՈ
11:21
13 Սեպտեմբերի 2021
«Վեոլիա ջուրը» զգուշացնում է.12 ժամ ջուր չի լինի
12 ժամ ջուր չի լինի
11:13
13 Սեպտեմբերի 2021
Երևանի բոլոր վարչական շրջաններում կստեղծվեն հատուկ զբոսայգիներ շների համար (ՎԻԴԵՈ)
Երևանի բոլոր վարչական շրջաններում կստեղծվեն հատուկ զբոսայգիներ շների համար.ՎԻԴԵՈ
11:03
13 Սեպտեմբերի 2021
Կորոնավիրուսից նախօրեին 16 մարդ է մահացել, հաստատվել է 296 նոր դեպք, 577 մարդ առողջացել է
Կորոնավիրուսից նախօրեին 16 մարդ է մահացել, հաստատվել է 296 նոր դեպք, 577 մարդ առողջացել է
16:04
11 Սեպտեմբերի 2021
Ինչու՞ պետք է պատվաստվել, եթե պատվաստումները 100% չեն երաշխավորում, որ չենք վարակվի․ պարզաբանում է նախարարը
Ավանեսյանը պարզաբանում է, թե ինչու պետք է պատվաստվել, եթե պատվաստումները 100% չեն երաշխավորում, որ չենք վարակվի
09:00
11 Սեպտեմբերի 2021
Մինչև 200 մբ/վ հիմնական արագություններ «Ռոստելեկոմ»-ից. ընկերությունը հանդես է գալիս նաև նոր առաջարկով
«Ռոստելեկոմ»-ն իր բաժանորդներին է ներկայացնում նոր անակնկալներ.այսուհետ ընկերության Ինտերնետ ծառայության բաժանորդները կստանան նոր՝ ավելի բարձր հիմնական արագություններ
19:50
10 Սեպտեմբերի 2021
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը (ՎԻԴԵՈ)
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը.ՎԻԴԵՈ
19:03
10 Սեպտեմբերի 2021
Ալիևը հիստերիայի մեջ է,Մուրադովը պայթեցրել է ադրբեջանական մամուլը,սահմանին էլ փոխհրաձգություն է եղել․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ալիևը հիստերիայի մեջ է,Մուրադովը պայթեցրել է ադրբեջանական մամուլը,սահմանին էլ փոխհրաձգություն է եղել․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ