«Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա․ կապը մաքսային մարմնի հետ կհաստատվի առցանց

04.10.2024, 22:03
«Կարգո»-ից ապրանքը դուրս բերելու համար քաղաքացին գումար չի վճարի
«Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա․ կապը մաքսային մարմնի հետ կհաստատվի առցանց

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ՊԵԿ-ը հայտնում է, որ «Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա։

Նախկինում քաղաքացիները պարտադիր այցելում էին «Կարգո»՝ մաքսային հսկողության նպատակով պահված առաքանիներն ստանալու համար:

Հիմա մաքսային մարմնի հետ կապը հաստատվում է առցանց։ Նախկինում առաքանիները ոչ անձնական օգտագործման ապրանքներ դիտարկվելու դեպքում, քաղաքացիները հայտարարագիրը լրացնելու համար այցելում էին «Կարգո» և դրա համար վճարում մաքսային միջնորդին:

Հիմա հայտարարագիրը քաղաքացու փոխարեն կարող է լրացնել մաքսային մարմինը՝ առցանց և անվճար։ 

Նախկինում «Կարգո»-ից ապրանքը դուրս բերելու համար քաղաքացին գումար էր վճարում: 

Հիմա դրա անհրաժեշտությունը չկա. մաքսային մարմինն առաքանիները տրամադրում է փոխադրող ընկերությանը՝ պատվիրատուի հասցեով առաքելու նպատակով։