565.17
6.29
485.42
+17
Եղանակը Երևանում
Հայ

Կարևոր տեղեկություն վարորդներին. ավելացվել է բջջային հավելվածի միջոցով գրանցվող ՃՏՊ–ի դեպքում հատուցվող վնասի առավելագույն չափը

18:10
31 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 1-ից բարձրացվում է  Երևան քաղաքում «ASWA» բջջային հավելվածի միջոցով՝ Համաձայնեցված հայտարարագրի էլեկտրոնային լրացման եղանակով գրանցվող պատահարների դեպքում տուժողի կողմից ակնկալվող վնասի առավելագույն չափը։ Մասնավորապես ինքնուրույն կարգավորման միջոցով հատուցվող վնասի առավելագույն չափը 100 000 ՀՀ դրամից բարձրացվում է մինչև 200 000 ՀՀ դրամ Երևան քաղաքում տեղի ունեցած այն ապահովագրական պատահարների գծով, որոնց վերաբերյալ համաձայնեցված հայտարարագիրը լրացվել է բջջային հավելվածի միջոցով, հաղորդում է armbanks.am ֆինանսաբանկային պորտալը։

Загружается новость ... "Лево"

«Բջջային հավելվածով հնարավոր է պատահարը գրանցել պարզ գործողությունների միջոցով և հաշված րոպեների ընթացքում։ Իսկ կատարված փոփոխության նպատակն է նվազեցնել Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներին ԱՊՊԱ պատահարների արդյունքում խցանումների առաջացումը՝ ինքնուրույն կարգավորման միջոցով հատուցվող պատահարների շրջանակների ընդլայնման միջոցով», – հայտնում են բյուրոյից։

Հիշեցնում ենք, որ «ASWA» բջջային հավելվածը կարող եք անվճար ներբեռնել iOS 8 և ավելի նոր կամ Android 4.1 և ավելի նոր օպերացիոն համակարգերով աշխատող սմարտֆոնների միջոցով՝ «App Store» և «Google Play Store» հարթակներից։

«ASWA» բջջային հավելվածի հղումներն են`«App Store» հարթակում՝ https://apps.apple.com/am/app/aswa/id1496323455  և «Google Play Store» հարթակում՝ https://play.google.com/store/apps/details?id=am.aswa.aswa։

Համաձայնեցված հայտարարագրով գրանցվող պատահարների առավել մանրամասն պայմաններին և ուղեցույցներին կարող եք ծանոթանալ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կայքում հետևյալ հղումով։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
08:00
25 Սեպտեմբերի 2020
ԿԳՄՍՆ փոխնախարարի և երկու գերատեսչությունների ղեկավարների աշխատանքից ազատումը, աջակացություն 25-րդ ծրագիրը․ ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը
ԿԳՄՍՆ փոխնախարարի և երկու գերատեսչությունների ղեկավարների աշխատանքից ազատումը, աջակացություն 25-րդ ծրագիրը․ ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը
21:27
24 Սեպտեմբերի 2020
Փաշինյանն աշխատանքից ազատել է ԿԳՄՍՆ փոխնախարարին ու երկու գերատեսչությունների ղեկավարների
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք պաշտոնյաների աշխատանքից ազատելու մասին որոշում է ստորագրել
20:33
24 Սեպտեմբերի 2020
ՍԴ նախագահի համար մեկ թեկնածու է մնացել․ նիստը կշարունակվի վաղը
ՍԴ նախագահի համար մեկ թեկնածու է մնացել․ նիստը կշարունակվի վաղը
17:37
24 Սեպտեմբերի 2020
Այս պահին անցում ենք կատարել ՍԴ նախագահի ընտրության քննարկմանը, եղել է մեկ ինքնաառաջադրում և մեկ առաջադրում. ՍԴ դատավոր
Այս պահին անցում ենք կատարել ՍԴ նախագահի ընտրության քննարկմանը, եղել է մեկ ինքնաառաջադրում և մեկ առաջադրում. ՍԴ դատավոր
17:20
24 Սեպտեմբերի 2020
Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին
15:18
24 Սեպտեմբերի 2020
Միքայել Մինասյանի քրգործով նոր անձ կկալանավորվի. ՊԵԿ նախագահը մանրամասներ է հայտնել
Միքայել Մինասյանի քրգործով նոր անձ կկալանավորվի. ՊԵԿ նախագահը մանրամասներ է հայտնել
14:58
24 Սեպտեմբերի 2020
Ծառուկյանի ճակատագրական երազը, ԱԱԾ-ի «պադվալները» և Փաշինյանի խիստ հրահանգը. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ծառուկյանի ճակատագրական երազը, ԱԱԾ-ի «պադվալները» և Փաշինյանի խիստ հրահանգը. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ. ՎԻԴԵՈ
14:12
24 Սեպտեմբերի 2020
ԿԳՄՍ փոխնախարարը աշխատանքից ազատման դիմո՞ւմ կներկայացնի. ի՞նչն է պատճառը
ԿԳՄՍ փոխնախարարը աշխատանքից ազատման դիմո՞ւմ կներկայացնի. ի՞նչն է պատճառը
14:03
24 Սեպտեմբերի 2020
Նախարար. քննարկվում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը
Նախարարը հայտնել է, որ ներկայում քննարկվում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը
13:18
24 Սեպտեմբերի 2020
ԱԱԾ աշխատակիցը մեղադրվում է գրեթե 1.3 մլն դրամ հափշտակելու մեջ
ԱԱԾ աշխատակիցը մեղադրվում է գրեթե 1.3 մլն դրամ հափշտակելու մեջ
11:48
24 Սեպտեմբերի 2020
Կորոնավիրուսի հետ կապված կրկին իրավիճակի սրում ունենք. Փաշինյանը զգուշացնում է (ՎԻԴԵՈ)
Կորոնավիրուսի հետ կապված կրկին իրավիճակի սրում ունենք. Փաշինյանը զգուշացնում է. ՎԻԴԵՈ
11:10
24 Սեպտեմբերի 2020
Հայաստանում COVID-19–ից առողջացել է ևս 240 մարդ, 3 մարդ մահացել է, ամենաերիտասարդը 61 տարեկան էր. ԱՆ
Հայաստանում COVID-19–ից առողջացել է ևս 240 մարդ, 3 մարդ մահացել է, ամենաերիտասարդը 61 տարեկան էր. ԱՆ