Կարևոր տեղեկություն ոստիկանությունից ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերի մասին

07.07.2020, 13:13
Ոստիկանությունը կարևոր տեղեկություն է հայտնում ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերի մասին
Կարևոր տեղեկություն ոստիկանությունից ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերի մասին
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում կիրառվող սահմանափակումների պատճառով, մարտի 16-ից մինչև արտակարգ դրության ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի վավերականության ժամկետը լրանալու պարագայում՝ ՀՀ պարետի ցուցումով անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր, սակայն ոչ ավելի՝ քան արտակարգ դրության ավարտից հետո 30-րդ օրը։ 

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։–0–