Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը

25.08.2020, 20:45
Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը
Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը Էդգար Շաթիրյանի թեկնածությունն առաջադրել է ՍԴ դատավորի պաշտոնում։

Այս մասին նշվում է կառավարության պաշտոնական էջում հրապարակված որոշման մեջ։

« Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին» N 1232-Ա որոշման 1-ին կետում «Վահրամ Ավետիսյանի» բառերը փոխարինել «Էդգար Շաթիրյանի» բառերով», – նշված է կառավարության որոշման մեջ։–0–