Կապանի սարերից մեկը հանձնվե՞լ է Ադրբեջանին.ԱԱԾ–ն մեկնաբանում է
18.10.2021,
22:57
Կապանի սարերից մեկը հանձնվե՞լ է Ադրբեջանին.ԱԱԾ–ն մեկնաբանում է

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԱԾ–ն հայտարարություն է ստացել`հերքելով տեղեկություններն այն մասին, ,թե Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին։
«Ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն տեղեկությունների, թե իբր Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացում է, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–