416.21
4.16
388
+27
Եղանակը Երևանում
Հայ

Կալանավորվել է ընդդիմադիր պատգամավորի օգնականը․ նրան մեղադրանք է առաջադրվել

13:54
02 Մայիսի 2024
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է ապրիլի 30-ին ՀՀ ազգային ժողովի բակում լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, որի շրջանակներում իրականացված վարութային և ապացուցողական անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են էական մի շարք հանգամանքներ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն։

Մասնավորապես՝ 2024թ․ ապրիլի 30-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Civic.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանը, իր լրագրողի մասնագիտական գործունեությունն իրականացնելու նպատակով, գտնվել է ՀՀ ազգային ժողովի բակում, երբ նրան է մոտեցել ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի օգնական Ա․Ս․-ն, ով վիրավորելով լրագրողին՝ պարզաբանում է պահանջել՝ Դ․Լևոնյանի կողմից, որպես լրագրող, օրեր առաջ սոցիալական ցանցում տեսանյութ հրապարակելու կապակցությամբ: Ի պատասխան՝ Դավիթ Լևոնյանը պարզաբանել է, որ հանդիսանում է լրագրող, իր կողմից տարածված տեսանյութն իր՝ լրագրողի ազատ խոսքն է և անձնական կարծիքը: Խոսակցությունը վերաճել է վիճաբանության, որի ընթացքում Ա.Ս.-ն հայհոյել է լրագրողին և, իրեն ոչ ցանկալի տեսանյութեր տարածելուց հրաժարվելուն հարկադրելու դիտավորությամբ, ձեռքով հարվածել է վերջինիս դեմքին, ինչի պատճառով լրագրողը վայր է ընկել, իսկ նրա ձեռքին եղած տեսախցիկը վնասվել է։

Այնուհետև Ա.Ս.-ն, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու վճռականությամբ, շարունակել է լրագրողին տեղեկություն տարածելուց հրաժարվելուն հարկադրելու գործողությունները և հետագայում նմանատիպ տեսանյութեր չհրապարակելու սպառնալիքներ հնչեցրել՝ այդ կերպ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելով խոչընդոտելով Դավիթ Լևոնյանի՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Դատարան ներկայացնելու նպատակով նրան ձերբակալելու որոշում է կայացվել, և տվյալ անձը ձերբակալվել է, ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։
Միջնորդություն է հարուցվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։

Նշենք, որ խոսքը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականի մասին է։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:19
02 Մայիսի 2024
Փաշինյանը պարզաբանում է, թե որն է անվտանգության զգացողությունը կիրանցիների համար
Փաշինյանը մեկնաբանել է թեզն այն մասին, որ Կիրանցում կառուցվող դպրոցն Ադրբեջանի սահմանից լինելու է դիտարկվող, ինչը նշանակում է, որ այն չի կարող լինել անվտանգ
13:44
02 Մայիսի 2024
Ոստիկանությունը հերքում է Կիրանցում բերման ենթարկվածների նկատմամբ բռնություն կիրառելու մասին տեղեկությունները․ընդդիմությունն այլ բան է հայտարարում
)։ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտնել է, որ կիրանցիների նկատմամբ բռնություն է իրականացվել
12:37
02 Մայիսի 2024
Գործ ունենք մի իշխանության հետ, որը, սեփական ժողովրդին ահաբեկելով, փորձում է կյանքի կոչել իր հակապետական ծրագիրը․ Արծվիկ Մինասյան
Մինայանը հայտարարել է, որ կիրանցիներին ծեծելով և ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ
12:01
02 Մայիսի 2024
Աստվածաշունչն ասում է՝ «ամեն իշխանությունն Աստծուց է»․ Փաշինյանն՝ իշխանության հեռանալու եկեղեցու պահանջի մասին
Աստվածաշունչն ասում է՝ «ամեն իշխանությունն Աստծուց է»․ Փաշինյանն՝ իշխանության հեռանալու եկեղեցու պահանջի մասին
11:11
02 Մայիսի 2024
Կիրանցում բերման ենթարկված 30 անձինք ազատ են արձակվել
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո բոլորն ազատ են արձակվել
10:39
02 Մայիսի 2024
Հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատված հատվածներում ՊՆ դիրքեր չեն լինելու, ծառայություն են իրականացնելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատված հատվածում սահմանի վրա  Պաշտպանության նախարարության դիրքեր չի ունենա
10:23
02 Մայիսի 2024
Կիրանցում լարված իրավիճակ է․ կան ավելի քան 30 բերման ենթարկվածներ
Կիրանց գյուղում վաղ առավոտից լարված իրավիճակ է ստեղծվել, մեծ թվով ոստիկաններ են բերվել
09:10
02 Մայիսի 2024
ՊՆ-ն Կիրանցում ականազերծում է կատարում. ոստիկանությունն ուժեղացված ծառայության է անցել
ՊՆ-ն Կիրանցում ականազերծում է կատարում. ոստիկանությունն ուժեղացված ծառայության է անցել
23:43
30 Ապրիլի 2024
Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը վերաշեշտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահելու հրամայականը
Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն
23:22
30 Ապրիլի 2024
ԱԺ բակում պատգամավորի օգնականը հարվածել է լրագրողի դեմքին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
ԱԺ բակում պատգամավորի օգնականը հարվածել է լրագրողի դեմքին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
17:05
30 Ապրիլի 2024
Փաշինյանը ջրի օրինակով բացատրեց, որ ինքնիշխանության կարևորագույն ատրիբուտն իրավունքների և պարտականությունների ինքնուրույն որոշումն է
Ինքնիշխանության կարևորագույն ատրիբուտն այն է, որ ժողովուրդն է որոշում իր իրավունքների ու պարտականությունների շրջանակը, հայտարարել է Փաշինյանը
14:23
30 Ապրիլի 2024
Երևանի կենտրոնում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանին
Գործը կապ ունի մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի հետ