412.08
5.15
388.17
+15
Եղանակը Երևանում
Հայ

Կալանավորվել է Քասախ համայնքի ղեկավարը, նա հայտնի պատգամավորի հայրն է

11:01
10 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ, հաղորդում է ՀՀ ՔԿ—ն:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Քասախ համայնքի ղեկավարը, 1996թ.-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2003թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նշված համայնքում գտնվող գերեզմանատներով ծանրաբեռնված 11,6 հա հողատարածքը նույն համայնքի բնակչին վարձակալությամբ տրամադրելու, ապա նաև վերջինիս օտարելու նպատակով, կազմել և շրջանառության մեջ է դրել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող կեղծ տեղեկանք ու հողատարածքի ուրվագծային հատակագիծը, ըստ որոնց՝ վերոնշյալ հողատարածքը ներկայացվել է որպես գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի արոտավայր՝ թաքցնելով այդ հողատարածքում գերեզմանոցների առկայության հանգամանքը։

Այնուհետև Քասախ համայնքի նույն բնակչի հետ կնքելով վարձակալության պայմանագիր՝ նշված հողատարածքը հանձնել է վերջինիս վարձակալությանը։ Գիտակցելով, որ գերեզմանոցներով ծանրաբեռնված հողատարածքի օտարումը արգելվում է՝ Քասախ համայնքի ղեկավարը վերոնշյալ բնակչի հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով վարձակալությամբ տրված հիշյալ հողատարածքը 783.000 ՀՀ դրամով օտարել է վերջինիս՝ էական վնաս պատճառելով հասարակության և պետության օրինական շահերին։

Բացի այդ, Քասախ համայնքի ղեկավարը, տարբեր քաղաքացիներից տեղեկանալով նրանց կողմից նույն համայնքում հողատարածք ձեռք բերելու մտադրության մասին, մի շարք հողամասեր փաստացի իր տիրապետման և տնօրինության տակ վերցնելու, սահմանված մեկնարկային գնից թանկ վաճառելու արդյունքում նյութական օգուտ ստանալու շահադիտական դրդումներից ելնելով, նախնական  համաձայնություն է ձեռք բերել աճուրդային հանձնաժողովի անդամների հետ, վերջիններիս օժանդակությամբ նշված հողատարածքներն իբրև թե աճուրդի արդյունքներով իր համար ցանկալի անձանց օտարելու և հետագայում արդեն իսկ նրանց կողմից այդ հողատարածքները նշված քաղաքացիներին օտարելու շուրջ: Արդյունքում, կազմվել են հողամասերն աճուրդով վաճառելու մասին համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու վերաբերյալ ձևական, ըստ էության չկայացած աճուրդ-վաճառքի վերաբերյալ կեղծ արձանագրություններ, որոնցում ներառվել են կեղծ տեղեկություններ՝ աճուրդ-վաճառքին անձանց մասնակցության, կատարված քայլերի և իբրև թե առավելագույն գին առաջարկելու պայմաններում իր մտերիմներին հաղթող ճանաչելու վերաբերյալ:

Ապա, համայնքի ղեկավարի հանձնարարությամբ կազմվել են հողամասերն աճուրդով վաճառելու մասին կեղծ արձանագրություններ, որոնք ստորագրվել են վերջինիս, արձանագրողի և իբրև գնորդ հանդիսացող իր մտերիմների կողմից: Հիմք ընդունելով իբրև թե կայացած աճուրդի արդյունքները՝ համայնքի ղեկավարը կայացրել է որոշումներ՝ իբրև թե աճուրդում հաղթող ճանաչված անձանց հետ առուծախի պայմանագիր կնքելու մասին, որից հետո կնքվել են նշված հողամասերի առքուվաճառքի պայմանագրերը, և նշված հողամասերը օտարվել են վերոնշյալ քաղաքացիներին:

Արդյունքում, համայնքի և հողատարածքները ձեռք բերած անձանց իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանքներ առաջացրած՝ ընդհանուր 43.064.000 ՀՀ դրամի էական վնաս:

Քննությամբ պարզվել է նաև, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչը 1993թ. նույն համայնքում կառուցված շինությունը, որի դիմացի հատվածում եղել է 17քմ մակերեսով ապօրինի շինություն, վերջնական ավարտին չհասցնելով այն՝ 2012թ. առուվաճառքի պայմանագրով վաճառել է համայնքի մեկ այլ բնակչի։

Վերջինիս որդին, ով փաստացի տիրապետում է նշված գույքը, 2015թ. բանավոր դիմել է Քասախ համայնքի ղեկավարին՝ ապօրինի կառուցված՝ վերոնշյալ 17քմ. տարածքի շինարարությունը շարունակելու և ավարտին հասցնելու համար,  ինչին վերջինս բանավոր համաձայնություն է տվել և չի իրականացրել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված իր լիազորությունները, այն է՝ չի կանխարգելել և կասեցրել ինքնակամ կառույցի շարունակվող շինարարությունը, որի արդյունքում էլ 2015թ. վերջնական ավարտին է հասցվել ապօրինի շինարարությունը: 2020թ. տեղեկանալով, որ վերը նշված առերևույթ հանցագործության վերաբերյալ քննվում է քրեական գործ՝ համայնքի ղեկավարը փորձել է շրջանցել իր նախկինում կատարած անօրինականությունը և միայն 2020թ. հունիսի 2-ին կայացրել է համայնքի բնակչին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) (Պաշտոնեական կեղծիքը) և 315.2 հոդվածով (Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը)։

Վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մերժվել է։

Դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է: 

Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, Քասախ համայնքի ղեկավարը «Պատիվ ունեմ» խմբկացության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:57
05 Մարտի 2023
Հայաստանում փոթորկային քամի է սպասվում
Հայաստանում փոթորկային քամի է սպասվում
15:09
04 Մարտի 2023
Նշվել է ՀՀ-ի այն քաղաքը, որն ամենաանվտանգն է երկրաշարժերի դեպքում
Սեյսմոլոգը նշել է ՀՀ-ի այն քաղաքը, որն ամենաանվտանգն է երկրաշարժերի դեպքում
21:24
03 Մարտի 2023
ՀՀ-ում արձանագրվել է կարմրուկի 11 դեպք. ԱՆ
ՀՀ-ում արձանագրվել է կարմրուկի 11 դեպք, hիվանդները հոսպիտալացված են
15:26
03 Մարտի 2023
Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդականի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան
Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդականի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան. խափանման միջոց է ընտրված պաշտոնավարման կասեցումը
14:55
03 Մարտի 2023
Զոհված զինծառայողի հարազատները փակել են Գյումրի–Երևան ճանապարհը
Զոհված զինծառայողի հարազատները փակել են Գյումրի–Երևան ճանապարհը
11:20
03 Մարտի 2023
Հայ փորձագետը զգուշացնում է հավանաբար Ադրբեջանի կողմից հեռախոսների վրա իրականացվող գրոհների մասին. ծանուցում է ստացել նաև ԱԺ խոսնակը
Հայ փորձագետը զգուշացնում է հավանաբար Ադրբեջանի կողմից հեռախոսների վրա իրականացվող գրոհների մասին. ծանուցում է ստացել նաև Ալեն Սիմոնյանը
23:08
02 Մարտի 2023
ԱԱԾ-ն զգուշացում է տարածել (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ-ն զգուշացում է տարածել. ՎԻԴԵՈ
18:37
02 Մարտի 2023
Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը hինգ տարում գրանցել է կրկնակի աճ
Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության վարկային պորտֆելը 31.12.2022-ի դրությամբ  կազմել է 163,6 մլրդ ՀՀ դրամ և վերջին հինգ տարվա կտրվածքով գրանցել է կրկնակի աճ
14:23
02 Մարտի 2023
Հայաստանը Եվրոպայի ամենահյուրընկալ երկիրն է. Passport Index
Հայաստանը Եվրոպայի ամենահյուրընկալ երկիրն է` Passport Index–ի
13:58
02 Մարտի 2023
Երևանի մանկական երկաթուղու արդիականացման նախագծում, հնարավոր է, ներդրվի 150մլն դոլար, նախատեսվում է ճոպանուղի կառուցել
Երևանի մանկական երկաթուղու արդիականացման նախագծում, հնարավոր է, ներդրվի 150մլն դոլար, նախատեսվում է ճոպանուղի կառուցել
12:38
02 Մարտի 2023
Երկու ամիս փակ է լինելու Երևանի կամուրջներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. երկու ամիս փակ է լինելու Երևանի կամուրջներից մեկը. ՍԽԵՄԱ
11:53
02 Մարտի 2023
Կառավարությունը 1.1մլրդ դրամ է հատկացրել մետրոյի նոր կայարանի նախագծի մշակման համար
1.1մլրդ դրամ է հատկացրել Երևանում մետրոյի նոր կայարանի նախագծի մշակման համար