411.87
4.03
387.24
+17
Եղանակը Երևանում
Հայ

Կադաստրի կոմիտեն ներկայացրել է ինքնակամ կառույցների հաշվառման նոր կարգն ու չափագրման առցանց գրասենյակը

13:42
05 Հունվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 5 հունվաի./Նովոստի-Արմենիա/. Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց ինքնակամ կառույցների հաշվառման նոր ընթացակարգը:

Նա հիշեցրեց, որ 2021 թ.-ի դեկտեմբերի 16-ին ՀՀ կառավարությունը «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով որոշեց սահմանել ինքնակամ կառույցների և կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների հաշվառման կարգը, ինչպես նաև ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթի վերաբերյալ պատվիրատուի համաձայնության ձևը:

«Այս նախագծով մենք կարգավորում ենք այն հարցը, թե ինչ ընթացակարգով պետք է ինքնակամ կառույցները հաշվառվեն, որից հետո այդ ինքնակամ կառույցները համայնքին ներկայացվեն որպես օրինականացման գործընթաց»,-ասաց Թովմասյանը:

Կադաստրի կոմիտեի ներկայացրած նախագծի համաձայն՝ ինքնակամ կառույցի հաշվառումն իրականացվում է պատվիրատուի դիմումի հիման վրա։ Պատվիրատուն կարող է լինել ինքնակամ կառույցը հաշվառելու նպատակով չափագրողին դիմած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին:

«Ըստ այդմ կարգավորումներով նախատեսվում է, որ ինքնակամ կառույց ունեցող քաղաքացին պետք է դիմի կադաստրի կոմիտեի կողմից որակավորման վկայական ստացած չափագրման մասնագետին, այնուհետև մասնագետը պետք է իրականացնի իր աշխատանքները՝ տեղում ուսումնասիրելով շինությունը», - ասաց կադաստրի կոմիտեի ղեկավարը։

Պատվիրատուի կողմից չափագրման փաթեթի բոլոր տվյալները ստուգելուց հետո հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում պատվիրատուն և չափագրողը կազմում և ստորագրում են համաձայնագիր, որը պետք է ներբեռնվի առցանց չափագրման գրասենյակ՝ www.e-cadastre.am առցանց էլեկտրոնային հարթակում, որտեղ ներբեռնելուց հետո փաթեթն այլևս ենթակա չէ խմբագրման:

«Հրապարակված օրենքի նախագծով սահմանվել են նաև հաշվառում իրականացնելու նպատակով Կադաստրի կոմիտե ներկայացվող դիմումների ժամկետները։ Օրինակ՝ Երևանում կառուցված ինքնակամ կառույցների հաշվառման դիմումները պետք է ներկայացվեն մինչև մինչև 2023թ.-ի հունվարի 1-ը, իսկ օրինակ՝ այլ քաղաքային համայնքների դեպքում մինչև 2024 թ.-ի հունվարի 1-ը։ Այս դրույթները վերաբերում են մինչև 2021թ.-ի հունվարի 1-ը կառուցված շինությունների վերաբերյալ դիմումներին»,-ասաց Թովմասյանը։

Նա հավելեց նաև, որ 2021թ.-ի հունվարի 1-ից հետո կառուցված շինությունների դեպքում դիմումները պետք է ներկայացվեն կառավարության որոշման ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում։

«2021 թ.-ին իրականացված օդային լուսանկարահանման արդյունքում մենք ֆիքսված ունենք մինչև 2021 թ.-ը կառուցված բոլոր ինքնակամ կառույցները: Եվ արձանագրում ենք այն փաստը, որ 2022-2024 թթ. կառուցված ինքնակամ շինությունները ուղղակի արտացոլված չեն լինի և դուրս կմնան հաշվառման ցուցակից»,-եզրափակեց Թովմասյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
50
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
17:36
04 Օգոստոսի 2023
Fitch Ratings-ը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշը
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը` "B+" –ից դարձնելով «BB-»
16:58
04 Օգոստոսի 2023
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ. բացահայտվել է միգրացիայի ոլորտում հանցավոր խմբի գործունեություն (ՎԻԴԵՈ)
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ ու կազմակերպել քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Եվրոպա. ՎԻԴԵՈ
15:36
04 Օգոստոսի 2023
Համարվում է վտանգավոր սննդամթերք. պանրի արտադրություն է կասեցվել
ՀՀ–ում պանրի արտադրություն է կասեցվել
19:37
03 Օգոստոսի 2023
Ուշադրություն. օգոստոսի 5-ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. օգոստոսի 5-ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում. ՍԽԵՄԱ
18:03
03 Օգոստոսի 2023
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ արդեն 9-րդ օրն է՝ կանգնած է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տեղափոխել փորձող բեռնատարների շարասյունը
14:42
03 Օգոստոսի 2023
Այսօր մինչև երեկոյան 10–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Մինչև ժամը 22։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
14:35
03 Օգոստոսի 2023
Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար
Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը` պաշտպանության փոխնախարար
13:05
03 Օգոստոսի 2023
ՀՀ–ում նախատեսվում է արգելել բոլոր տեսակի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների վաճառքը
ՀՀ–ում նախատեսվում է  արգելել բոլոր տեսակի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների վաճառքը
12:59
03 Օգոստոսի 2023
Անհրաժեշտ է լսել ԼՂ–ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պարզաբանումը՝ ինչո՞ւ նրանք չեն ապահովում հումանիտար օգնության մուտքը Ղարաբաղ. Փաշինյան
Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը միմյանց՝ 86,600 և 29,800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու պայմանավորվածությանը
16:03
02 Օգոստոսի 2023
Ջրատար է վթարվել. 24 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում, այդ թվում՝ Կենտրոնում
Ջրատար է վթարվել. 24 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում, այդ թվում՝ Կենտրոնում