ԿԳՄՆ–ն հրապարակել է առաջին դասարանցիների համար պահանջվող փաստաթղթերի ցանկը
15.06.2021,
14:49
ԿԳՄՆ–ն հրապարակել է առաջին դասարանցիների համար պահանջվող փաստաթղթերի ցանկը

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է առաջին դասարանցիների համար պահանջվող փաստաթղթերի ցանկը։
Առցանց հայտագրումից հետո առաջին դասարան հաճախող երեխաների՝ դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը ծնողները պետք է ուսումնական հաստատություն ներկայացնեն` համաձայն 1640-Ն հրամանով սահմանված կարգի։
Սովորողին դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է`
- Դիմում` ուղղված տնօրենին:
- Երեխայի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը։ Տնօրենի «Իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ պատճենը պահպանվում է սովորողի անձնական գործում:
- 2 լուսանկար՝ 3x4 չափսի:
Ուշադրությո՛ւն․ դպրոցը, բացի վերոնշյալ փաստաթղթերից, իրավունք չունի պահանջելու որևէ այլ փաստաթուղթ։
Ծնողները փաստաթղթերը կարող են դպրոց ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր:–0–