ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը աշակերտներին և ուսանողներին կոչ է արել կամավոր ինքնամեկուսանալ կամ սահմանափակել շփումները։
Նա հիշեցրել է, որ բուհերում և հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը
մեկնարկում է սեպտեմբերի երկրորդ կեսից (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների)
Загружается новость ... "Лево"
«Ամբողջ տարվա ընթացքում ուսումնական գործընթացն ամբողջությամբ իրականացնելու, նոր սահմանափակումներից խուսափելու համար խնդրում ենք հնարավորության դեպքում սեպտեմբերի 1-14-ը ապահովել աշակերտների, ուսանողների շփումների սահմանափակում՝ կամավոր մեկուսացում, որպեսզի առավելագույնս կտրենք համավարակի տարածման շղթաները և մեկնարկի առաջին օրվանից վիրուսը չբերենք դպրոց՝ օգնելով նաև առողջապահական համակարգին էլ ավելի նվազեցնել վարակվածների թիվը»,- գրել է նա Facebook-յան իր էջում::
Նախարարի խոսքով՝ շփումների զգալի սահմանափակումը մեծ հավանականությամբ կօգնի ուսումնական գործընթացը շարունակել առանց շեղումների՝ արդեն հաստատված դասացուցակներով և ծրագրերով:
«Շնորհակալություն համագործակցության և ձեր քաղաքացիական կեցվածքի համար»,- գրել է Հարությունյանը։-0-